Փաստաբանները պահանջում են հրապարակային դատավարություն
23.06.2014
12:00
Շանթ Հարությունյանի ու մյուս 13 մեղադրյալների պաշտպանները պահանջում են ապահովել դատական նիստերի անցկացման այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան պաշտպանական կողմին լիարժեք կատարելու իրենց առաքելությունը, իսկ ամբաստանյալների հարազատներին՝ դատարանի դահլիճում հետևելու նիստի ընթացքին:

Դատարանի փոքր դահլիճում աշխատանքային պայմանների  բացակայությամբ խախտվում է նիստերի անցկացման հրապարակայնությունը. նշում էին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործերը դատարանում» թեմայով ասուլիսի  մասնակիցները:

Ասուլիսի բանախոսներն էին «Շանթ և Ազատություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Հայրապետյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն և Արմեն Հովհաննիսյանի ու Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանը և Միսակ Առաքելյանի շահերի պաշտպան Հովհաննես Քոչարյանը:

Հունիսի 12-ին Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է  2013թ.-ի նոյեմբերի 5-ին  Օպերայի շրջակայքում տեղի ունեցած իրադարձությունների համար ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ ընկերների  գործով դատական նիստը:

«Շանթի ու ընկերների գործն իրավագիտական պրակտիկայի մեջ առաջին դեպքն է, երբ Ոստիկանության ծառայողի նկատմամբ կատարված գործողությունը դիտվում է որպես խուլիգանություն: Նման բան չկա անգամ տոտալիտար երկրներում, և սա կարող է վատ նախադեպ դառնալ», - հայտարարեց Միսակ Առաքելյանի շահերի պաշտպան Հովհաննես Քոչարյանը:

Ըստ Քոչարյանի` այսպես վերացվում է ոստիկանության ծառայողի ու քաղաքացու միջև տարբերությունը, ինչը կարող է դառնալ նոր քրեական քաղաքականության սկիզբ: 2005-ին չեղյալ հայտարարված հասարակական կարգի խախտման մասին հոդվածը վերականգնվում է ու կիրառվում որպես հավաքների ազատության սահմանափակման գործիք:

«Դատարանը պարտավոր է ապահովել նորմալ պայմաններ դատավարության մասնակիցների համար. պաշտպանները պետք է հնարավորություն ունենան նստելու իրենց պաշտպանյալի կողքին», - ասաց Արմեն Հովհաննիսյանի ու Տիգրան Պետրոսյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը` ընդգծելով, որ տուժողները նույնպես պետք է դահլիճում գտնվելու հնարավորություն ունենան:

Շանթ Հարությունյանի շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ ոստիկանությունն անգամ խոչընդոտել է իրեն ներկա գտնվելու իր պաշտպանյալի գործով դատական նիստին, ոստիկանները պարզապես թույլ չեն տվել նրան մտնել դատարան և միայն դատական կարգադրիչների միջամտությունից հետո փաստաբանը կարողացել է ներս մտնել:

Փաստաբանները տեղեկացրեցին նաև, որ խնդրի վերաբերյալ իրենց դժգոհությունն են հայտնել, սակայն դատական նիստերն ավելի մեծ դահլիճում անցկացնելու  առաջարկը մերժվել է` այն պատճառաբանությամբ, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավելի մեծ  դահլիճ չկա:

«Շանթ Հարությունյանն ու մյուսները պետք է բոյկոտեն դատական նիստերը, մինչև Դատական դեպարտամենտը չապահովի դատավարության նորմալ պայմաններ», - հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Իրավապաշտպանն իշխանությունների գործողությունները համարեց միտումնավոր և ուղղված Շանթ Հարությունյանին պատժելուն ու լսարանից զրկելուն:

«Շանթ և Ազատություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Հայրապետյանն էլ գնահատելով Շանթ Հարությունյանի եւ իր ընկերների գործերով առաջին դատական նիստից առաջ դատարանի բակում կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի արարքին  նշեց. «Հայկ Կյուրեղյանը, ով փլուզեց այս իշխանությունների ստրատեգիան իր ակցիայով, Հայաստանի պատմության մեջ առաջին քաղաքացիական բանտարկյալն է»:

Հունիսի 25-ին՝ 12:30, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում կշարունակվեի Շանթ Հարությունյանի եւ իր ընկերների գործի դատաքննությունը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի վերաբերյալ:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
«Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները»
10.01.2018
11:00
Հունվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ