Ասուլիս. Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում
Հունիսի 18, 13:00

ՀՀhանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթացի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնությունը պնդում է, որ գործող սակագինը չպետք է բարձրացվի՝ պահանջելով հանձնաժողովից հստակեցնել գնագոյացման քաղաքականությունը:

«Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին երկուշաբթի՝ հունիսի 23-ին, ժամը 12:30-ին, գալ և մասնակցել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիային՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց»,- հայտարարեց Հայկ Ավետիսյանը:

«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հիմնավորումներին անդրադարձավ «Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն, փորձագետ Արամ Գրիգորյանը: Ասուլիսին մասնակցում էին նաև ծրագրավորող Գևորգ Սանոյանն ու ինժեներ Հայկ Ավետիսյանը:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ