Քննարկում. Անօթևան ընտանիքների բնակարանաշինությունն մեկ տարով հետաձգելու որոշում
Հունիսի 17, 14:00

Գյումրու անօթևան ընտանիքների համար նախատեսված բնակարանաշինությունն առնվազն մեկ տարով հետաձգելու կառավարության որոշումը կարող է դրդել անտարբերության մատնված գյումրեցիներին կտրուկ գործողությունների:  Շուրջ 25 տարի անմարդկային պայմաններում բնակվող գյումրեցիներն սպառնում են դիմել հանրահավաքների  ու փակել միջպետական ճանապարհն ու երկաթուղին:

«Իշխանություններն իրենց քարոզչության համար զանգված են աճեցնում գալիք համապետական ընտրությունների համար, որպեսզի դրանց նախօրեին վերսկսեն բնակարանաշինությունը, բայց գյումրեցիները նախորդ ընտրություններին ապացուցեցին, որ իշխանությունները սխալ տեղում են իրենց մանիպուլյացիաների համար զոհեր փնտրում»,-  Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը վստահ է, որ գյումրեցիները պատրաստ են գնալ կտրուկ գործողությունների, քանի որ իշխանություններն այլ ելք չեն թողել:

Հունիսի 17-ին Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ տեղի ունեցավ Կառավարության՝ Գյումրու անօթևան ընտանիքների համար նախատեսված բնակարանաշինությունն առնվազն մեկ տարով հետաձգելու և դրա հետևանքով առաջացած խնդիրների շուրջ քննարկմանը: Իրենց տեսակետները ներկայացրեցին Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային քաղաքականության գլխավոր մասնագետ Աշոտ Հախվերդյանը, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային գույքի հաշվառման և կառավարման բաժնի պետ Արտյոմ Դավթյանը և «Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանը:

Կարդալ ավելին:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
«Հիասթափված եմ ՊՆ ղեկավարությունից». «ԱրԱր» հիմնադրամի նախագահ
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը Հայաստանում»