Գյումրու անօթևանները կարող են դիմել կտրուկ քայլերի
17.06.2014
14:00
Գյումրու անօթևան ընտանիքների համար նախատեսված բնակարանաշինությունն առնվազն մեկ տարով հետաձգելու կառավարության որոշումը կարող է դրդել անտարբերության մատնված գյումրեցիներին կտրուկ գործողությունների: Շուրջ 25 տարի անմարդկային պայմաններում բնակվող գյումրեցիներն սպառնում են դիմել հանրահավաքների ու փակել միջպետական ճանապարհն ու երկաթուղին:

«Իշխանություններն իրենց քարոզչության համար զանգված են աճեցնում գալիք համապետական ընտրությունների համար, որպեսզի դրանց նախօրեին վերսկսեն բնակարանաշինությունը, բայց գյումրեցիները նախորդ ընտրություններին ապացուցեցին, որ իշխանությունները սխալ տեղում են իրենց մանիպուլյացիաների համար զոհեր փնտրում»,-  Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը վստահ է, որ գյումրեցիները պատրաստ են գնալ կտրուկ գործողությունների, քանի որ իշխանություններն այլ ելք չեն թողել:

Հունիսի 17-ին Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ տեղի ունեցավ Կառավարության՝ Գյումրու անօթևան ընտանիքների համար նախատեսված բնակարանաշինությունն առնվազն մեկ տարով հետաձգելու և դրա հետևանքով առաջացած խնդիրների շուրջ քննարկմանը: Իրենց տեսակետները ներկայացրեցին Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային քաղաքականության գլխավոր մասնագետ Աշոտ Հախվերդյանը, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային գույքի հաշվառման և կառավարման բաժնի պետ Արտյոմ Դավթյանը և «Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանը:

ՀՀ քաղաքաշինության նախարարությունում հունիսի 2-ին կայացած հանդիպման ընթացքում փոխնախարար Արմեն Ղուլարյանը «Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանին հայտնել էր, որ Գյումրու անօթևան ընտանիքների համար նախատեսված բնակարանաշինությունն առնվազն մեկ տարով հետաձգվում է:

«Մեդիա կենտրոնին» ՀՀ քաղաքաշինության նախարարությունը գրավոր տեղեկացրել է, որ Գյումրի քաղաքում լրացուցիչ կառուցվելիք մոտ 430 բնակարանների շինարարական աշխատանքների վերսկսման մեկնարկի ժամկետները, առաջնահերթությունները և ուղղությունները կհստակեցվեն առաջիկա 2-3 ամիսների ընթացքում` ֆինանսական ռեսուրսների համակողմանի ուսումնասիրության արդյունքներով: Նախարարությունը հայտնում էր նաև, որ իր ներկայացուցիչներն առաջիկայում շրջայց կկատարեն աղետի գոտու շինհրապարակներ և խնդրի վերաբերյալ կտան հստակ պարզաբանում:

«Մենք նույնպես ուղարկում ենք նամակներ ու ստանում նման պատասխաններ: Սակայն շինարարությունը դադարեցնելու պաշտոնական տեղեկություն չի եղել», - ասաց Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային գույքի հաշվառման և կառավարման բաժնի պետ Արտյոմ Դավթյանն, ով հավաստիացրեց, որ քաղաքապետարանին նույնպես հուզում է այս խնդիրը, բայց ստիպված են սպասել ու տեսնել, թե ինչ կլինի այս երկու-երեք ամսվա ընթացքում:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը  նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարել էր, որ  թվով 430 բնակարանները հանձնված կլինեն 2014թ.-ին: Անդրադառնալով այս չիրականացված պնդմանը՝ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային քաղաքականության գլխավոր մասնագետ Աշոտ Հախվերդյանն նշեց, որ վարչության պետի այդ հայտարարությունը հիմնված   է եղել ՀՀ քաղաքաշինության նախարարության տվյալների վրա, քանի որ նրանք են հանդիսանում այդ շինարարության պատվիրատուն: Մարզպետարանի ներկայացուցիչը փաստեց, որ այս պահին իրենք ևս միայն տեղյակ են, որ նախարարությունից սպասվում է շրջայց աղետի գոտում:

Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը անտրամաբանական համարեց նախարարության պատասխանը. «430 բնակարանի համար անհրաժեշտ է 7-8 մլն դոլար, որոնք կարելի է մեծ հեշտությամբ վերցնել պետական բյուջեից և ուղղել այդ հոսքերը խոստացած բնակարանների կառուցմանը»:

Նախարարության՝ ճշգրտումներ կատարելու մասին պատճառաբանությունը բանախոսը համարում է սուտ. «Կառավարությունն ասում է, որ պետք է կատարվեն ճշգրտումներ: 4 տարի առաջ ճշգրտվել են ծախսերը, ժամկետները, տարածքները, որոնք քաղաքապետարանը նվիրաբերել է շենքերի կառուցման համար, ինչպես նաև հստակեցվել են ընտանիքների ցուցակները»:

«Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանը, ով ակտիվորեն զբաղվում է անօթևան և կարիքավոր ընտանիքների օգնության կազմակերպմամբ մեծ սպասելիքներ չուներ կառավարությունից և նշեց, որ խնդրի լուծման այլընտրանքային ուղիներ է պետք գտնել. «Կանխատեսում եմ, որ բնակարանների շինարարությունը երբեք չի վերսկսվի, այդ պատճառով առաջարկում եմ ստեղծել ֆոնդ և լիազորել համայնքներին կամ քաղաքապետարանին՝ գնել ազատ բնակարանները ու բաժանել անօթևաններին:»

Իսկ Լևոն Բարսեղյանը, որպես այլընտրանքային տարբերակ, նշեց դրամահավաքի կազմակերպումը:

Քննարկմանը ներկա էին նաև անօթևան ընտանիքների, վթարային  ու քանդման ենթակա շենքերում բնակվող քաղաքացիներ, ովքեր ևս մեկ անգամ վերահաստատեցին իրենց անելանելի վիճակն ու իշխանությունների անտարբերությունը դրա հանդեպ՝ նշելով բողոքի ծայրահեղ միջոցների դիմելու մասին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ»
08.12.2017
13:00
Դեկտեմբերի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ» թեմայով:
«Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց. սեյսմիկ անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում»
07.12.2017
11:00
1988թ․ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի մարդկային ու նյութական կորուստներն աղետալի էին։ Տուժեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, ավերվեց հանրապետության բնակֆոնդի 17 տոկոսը։
«2015թ․ սահմանադրական փոփոխությունների արդյունքներն ու ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի վրա»
06.12.2017
12:00
Դեկտեմբերի 6-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «2015թ․ սահմանադրական փոփոխությունների արդյունքներն ու ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի վրա» թեմայով:
2015թ․ դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե։ Հանրաքվեի դրված Սահմանադրության նախագծով առաջարկվում էր անցում կատարել կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական համակարգի:
«Բռնության ենթարկված կանանց շրջանում ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը»
05.12.2017
12:00
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը աշխարհում անցկացվում է Ընդդեմ գենդերային բռնության 16 օրյակ, որի շրջանակում դեկտեմբերի 5-ին Մեդիա կենտրոնում անկացվեց մամլո ասուլիս «Բռնությանն արդարացում չկա» տարածաշրջանային ակցիայի վերաբերյալ:
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանում. միջազգային պարտավորություններ, նախընտրական խոստումներ և իրականություն
04.12.2017
12:00
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որի առնչությամբ դեկտեմբերի 4-ին Մեդիա կենտրոնում կազմակերպվեց քննարկում` «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանում. միջազգային պարտավորություններ, նախընտրական խոստումներ և իրականություն» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ