Ի՞նչ է քարոզում «Հայ եկեղեցու պատմությունը» հանրակրթական դպրոցում
13.06.2014
12:30
Կրթության նախարարությունը պնդում է, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան քարոզչություն չի իրականացնում և չունի անհանդուրժողականության որևիցե դրսևորում, սակայն փորձագետները համաձայն չեն այս պնդման հետ:

«Առաջարկում եմ Հայաստանի հանրակրթական դպրոցներում աշխարհիկ հիմքերի վրա կազմել քրիստոնեական դաստիարակության դասընթացներ` որպես այլընտրանք «Հայ եկեղեցու պատմություն» առարկային»,- ասաց հոգեբան-մանկավարժ, «Հայոց եկեղեցու պատմության դպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու դրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա» ուսումնասիրության համահեղինակԱրմինե Դավթյանն այսօր՝«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը

Քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի հայագիտական և սոցիալ մշակութային առարկաների բաժնի մասնագետ Հասմիկ Մարգարյանը:

2013թ. հունիսին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) երեխայի իրավունքների հանձնաժողովի՝ ՀՀ երրորդ և չորրորդ համատեղ պարբերական զեկույցի վերաբերյալ ամփոփիչ դիտարկումներում ներառվել էր առաջարկություն՝ «վերանայել դպրոցների ուսումնական ծրագիրը՝ դրանում արտացոլելով բոլոր երեխաների կրոնի ազատությունը և վերացնել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը:»

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հանրակրթական դպրոցներում դասավանդվող «Հայ եկեղեցու պատմություն» առարկային, ասել է, որ  նախարարությունը չի ընկրկի և արեւմտամետ ՀԿ-ները ԿԳՆ-ին չեն ստիպի հանել ցածր դասարաններում դասավանդվող քրիստոնեական բարոյախոսության դասերը:

«Հայ եկեղեցու պատմության դասագրքում ամբողջացվում է հայ ազգի նկարագիրը, սակայն կա անդրադարձ նաև հին կրոններին` օրինակ` զրադաշտականությանը, բուդդայականությանը, հինդուիզմին, ինչպես նաև քրիստոնեական այլ ուղղություններին», - պարզաբանեց Կրթության ազգային ինստիտուտի հայագիտական և սոցիալ մշակութային առարկաների բաժնի մասնագետ Հասմիկ Մարգարյանը:

Բանախոսը նշեց, որ մինչ այս պահը պատկան մարմինները չեն ստացել ոչ մի գրավոր բողոք դիմում ո´չ ծնողներից և ո´չ ուսուցիչներից: Ընդհակառակը, դպրոցներում անցկացրած հարցումների ընդհանուր առմամբ 1500 հարցաթերթիկում աշակերտներն ու ուսուցիչներն ընդգծել են առարկայի կարևորությունը ու գրել շնորհակալական խոսքեր: Հիմնվելով այդ հարցաթերթիկների մեջ եղած առաջարկների վրա` Հայ եկեղեցու պատմության դասագրքերը վերանայվել ու բեռնաթափվել են:

«2007թ. ես առաջարկել եմ կազմել հոգևոր դաստիարակության դասընթաց, սակայն իմ առաջարկը մերժվել է: Իսկ այժմ Կրթության և գիտության նախարարությունը փակ է առաջարկների համար», - հայտարարեց Արմինե Դավթյանը` նշելով, որ ԿԳՆ-ն չի տրամադրում տարրական դասարաններում դասավանդվող Քրիստոնեական դաստիարակության դասագրքերն ուսումնասիրության համար:

Արմինե Դավթյանը վստահ է, որ դասագրքերի որոշ նյութեր դոգմատիկ են` որպես օրինակ բերելով աշխարհի ստեղծման մասին նյութը:

Բանախոսն անդրադարձավ ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքներին` նշելով, որ հասարակության այդ խմբերը խուսափում են բարձրաձայնել իրենց բողոքը վախի պատճառով, սակայն այդ բողոքներից մի քանիսը ներկայացված են 2012թ. իրենց կազմած ձեռնարկում:

«Իսպանիայում նույնպես դասավանդում են «Եկեղեցու պատմություն» առարկան, իսկ Իսրայելում կա «Ինքնանույնականացման» առարկա: Ինչու՞ ՄԱԿ-ը խորհուրդ չի տալիս այս պետություններին վերացնել այդ առարկաները», - հարցնում է Հասմիկ Մարգարյանը:

Տիկին Մարգարյանը մեջբերեց «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, համաձայն որի՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական  հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի եւ դասագրքի մշակմանը:

«Այդ օրենքը հակասում է բոլոր կոնվենցիաներին, քանի որ չի կարելի պարտադրել սեփական կրոնական համոզմունքները հանրակրթության մեջ», - հակադարձեց Արմինե Դավթյանը՝ եզրափակելով, որ ամենակարևորն ուսուցչի գործոնն ու դասագրքի բովանդակությունն են:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները
11.12.2018
12:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց դեկտեմբերի 9-ի Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները։
«Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ»
10.12.2018
15:30
Դեկտեմբերի 10-ի Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) մամուլի ասուլիսը «Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ» թեմայով։
«Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»
10.12.2018
12:00
Դեկտեմբերի 10-ին Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի, ՀՔԱՎանաձորի գրասենյակի և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի համատեղ մամուլիասուլիսը «Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»թեմայով:
Քննարկումների շարք. 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրություններ
09.12.2018
13:00
Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնը» անցկացրեց քննարկումների շարք:

ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները
04.12.2018
13:00
Դեկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց «ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները»։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ