Բանավեճ. «Հայաստանի հեռանկարը Եվրասիական միությունում»
Հունիսի 10, 17:00

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների մակարդակով, երեք երկրների կառավարությունների եւ Հայաստանի կառավարության հետ համատեղ, սահմանել է Եվրասիական միության պայմանագրին Հայաստանի միանալու՝ մինչեւ հուլիսի 1-ը նախանշված ժամկետը:

«Եթե իշխանությունը ցանկանում է, որ հասարակությունն իր կողքին լինի Եվրասիական միություն մտնելիս, ապա պետք է հրապարակվեն այն կետերն ու պայմանները, որոնցով մենք մտնում ենք այդ միություն: Շատ հստակ պետք է ամրագրվի, որ Ղարաբաղ-Հայաստան տնտեսական հարաբերություններում մեկ քայլ հետ չի լինելու Եվրասիական միության ճնշման ներքո»,- հայտարարեց Կիրո Մանոյանը «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Հայաստանի հեռանկարը Եվրասիական միությունում»բանավեճի ընթացքում:

Բանավեճին մասնակցում էին. Աղասի Ենոքյանը՝ Քաղաքական եւ միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, Ստեփան Գրիգորյանը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, Հրանուշ Խառատյանը՝ ազգագրագետ, Լեւոն Մելիք-Շահնազարյանը՝ քաղաքագետ, Կիրո Մանոյանը՝ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու, Արամ Գ. Սարգսյանը՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ:

Կարդալ ավելին:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը»
«Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը»
«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
«Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն ինչպե՞ս պահպանել, որ չփլուզվի»
Իրավապաշտպանների առաջարկները համաներման նախագծի վերաբերյալ
Բոլթոնի այցը ստուգողական էր
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ