ՏԻՄ ընտրությունները մրցակցային չէին
10.06.2014
12:30
Հունիսի 8-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ կոպիտ ընտրախախտումներ և բռնի ուժի կիրառման դեպքեր չեն արձանագրվել, սակայն դա չի վկայում ընտրությունների ժողովրդավարական լինելու մասին, քանի որ ընտրությունները չեն սահմանափակվում միայն քվեարկության օրով: Ընտրությունները, հիմնականում, եղել են ոչ մրցակցային. ընտրատարածքներում մեծ մասամբ առաջադրված էր 2 կամ 3 թեկնածու:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Գորիսում և հանրապետության այլ քաղաքներում ու մարզերում» թեմայով ասուլիսին ասաց հունիսի 8-ի ՏՒՄ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) ՀԿ անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը: Ասուլիսին ընտրությունների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ հայտնեց նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Արփինե Մանուկյանը: 

Հունիսի 8-ին, ՀՀ 9 մարզերի թվով 59 համայնքներում անկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Թվով 36 համայնքներում ընտրեցին համայնքի ղեկավար, իսկ 30-ում` անցկացվեցին ավագանու անդամի ընտրություններ:

ՀՀ կենտրոնական ընտրականհանձնաժողովի տարածած հայտարարության համաձայն՝ քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին սահմանված ժամկետում ստացվել է ընդամենը երեք դիմում:

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ անդամ Տիգրան Եգորյանը նշեց, որ հունիսի 8-ի ընտրությունները եղել են հիմնականում ոչ մրցակցային. ավագանու ընտրություններին ՀՀԿ-ից մասնակցել է 68 թեկնածու, «Ժառանգությունից»՝ 1, ՕԵԿ-ից՝ 2, ՀՅԴ-ից՝ 4: Իսկ համայնքի ղեկավարի ընտրություններին ՀՀԿ-ից առաջադրվել էր 34 թեկնածու, ԲՀԿ-ից` 5, ՀՅԴ-ից`3, և 1 թեկնածու «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցությունից:

Տիգրան Եգորյանի կարծիքով՝ ընտրախախտումների մշակույթն այնքան խորն է արմատացած իշխանությունների մեջ, որ առանց դրանց հնարավոր չէ լինեն որևէ ընտրություններ. 12 տարբեր տեղամասերում արձանագրվել են 20 խախտումներ, որոնց մի քանիսի վերաբերյալ, ինչպես օրինակ Գորիսում, պատշաճ արձանագրություններ չեն կազմվել:

«Գորիսում լուրջ խախտում եղավ՝ 3 ծրար քվեախցիկում: Հանձնաժողովի նախագահը ոչնչացրել էր դրանք, դիտորդը չէր հասցնել տեսնել քվեաթերթիկների ընտրությունը. սա ընտրական խախտում՝ «կարուսել»-ի մասին կարող է վկայել», - նշեց Տիգրան Եգորյանը:

Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում հանրության ուշադրությունն առավելապես Գորիսի քաղաքապետի ընտրությունների վրա էր սևեռված: Ի սկզբանե քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն էր առաջադրել 4 հոգի, սակայն մայիսի 20-ին Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանն ինքնաբացարկ հայտնեցին և ընտրապայքարում մնացին անկուսակցական Հրայր Յոլյանն ու ՀՀԿ-ական, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աջակիցը հանդիսացող Վաչագան Ադունցը, ով էլ ընտրվեց քաղաքապետ:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Արփինե Մանուկյանը ներկայացրեց Շորժայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքը. «Շորժայի 23/1 տեղամասում ընտրությունները ոչ մրցակցային էին, քանի որ երկու թեկնածուներն էլ ՀՀԿ-ից էին, այսինքն մրցում էին հին և նոր գյուղապետերը»:

Խոսելով հետագա քայլերի մասին` բանախոսները նշեցին, որ բոլոր արձանագրված խախտումների համար դիմումներ են ներկայացրել հանձնաժողովներին՝ բացահայտելու խախտումներ կատարողներին և գնահատելու այդ խախտումների ազդեցությունն ընտրությունների արդյունքի վրա:

Տիգրան Եգորյանն ուրախությամբ փաստեց, որ ընտրական պրոցեսների վերահսկմամբ զբաղվող «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ավելի շատ դիտորդներ է  ներգրավվում, և գալիք համապետական ընտրությունների վերահսկման գործում սա կարող է լուրջ արդյունքների բերել:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
«ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում»
14.02.2018
12:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ