Տոն և 30 մլրդ ռեալի եկամուտ. Բրազիլիայի դեսպանի ակնկալիքը՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունից
03.06.2014
12:00
Հայաստանի ընդամենը 10 քաղաքացի ներկա կգտնվի Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությանը. Բրազիլիայի դեսպանությունը 10 վիզայի հայտ է ստացել և բավարարել, որոնցից 2-ը շահել են առաջնությանը ներկա գտնվելու հնարավորությունը, իսկ մեկը գնում է որպես կամավոր՝ կազմակերպչական աշխատանքներին օգնելու համար:

«Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը կայանալու են Բրազիլիայի 12 կարևորագույն քաղաքներում, և կատարված ծախսերը նպաստելու են աշխատատեղերի ավելացմանը, տուրիզմի զարգացմանը, ինչպես նաև ակնկալում ենք 30 մլրդ եկամուտ», - հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսին:

Բրազիլիայի դեսպանն անդրադարձավ հունիսի 12-ին մեկնարկող ֆուտբոլի առաջնության դեմ Բրազիլիայում անցկացվող բողոքի ակցիաներին` նշելով, որ առաջնության վրա ծախսված 300 մլրդ գումարը նպաստելու է նաև այն հարցերի լուծմանը, որոնց համար բողոքում են մարդիկ:

Դեսպանը հավաստեց, որ Բրազիլիայի կառավարությունն անում է ամեն ինչ բոլոր հյուրերի անվտանգությունն ապահովելու համար, սակայն կան տեղեր, որտեղ պետք է առավել ուշադիր լինել, ինչի մասին Բրազիլիայի մուտքի արտոնագիր խնդրող անձանց նախօրոք տեղեկացնում են:

Չնայած այն փաստին, որ մարզադաշտերից երկուսը` Պորտու Ալեգրիում ու Սան Պաուլոյում, դեռ պատրաստ չեն, պարոն Դուարտե Մոնտեյրոն վստահ է, որ ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը դառնալու է տոն. «Բրազիլիայում 200 մլն մարդ է բնակվում, 3 մլն 600 հազար մարդ արդեն տոմս է գնել խաղերի համար, և առաջնությունը միանշանակ տոնի է վերածվելու»:

Անդրադառնալով Հայաստանի և Բրազիլիայի միջև տնտեսական ու մշակութային կապերին`պարոն դեսպանը նշեց, որ Բրազիլիան զիջում է Հայաստանի խոշոր տնտեսական գործընկերներին, քանի որ երկու երկրների միջև առևտրի շրջանառությունն ընդամենը 40 մլն դոլար է կազմում:

«Բրազիլիան ունի այնպիսի ապրանքների պահանջարկ, ինչպիսին են՝ կոնյակը, գինին և այլն, և հայ գործարարները կարող են արդյունավետ աշխատել օրեցօր ընդլայնվող բրազիլական շուկայում», - հայտարարեց դեսպանը` հավելելով, որ Հայաստանն ու Բրազիլիան կարող են համագործակցել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, քանի որ Հայաստանն ունի ինժեներատեխնիկական և ՏՏ զարգացած ոլորտ, իսկ Բրազիլիան աշխարհում 7-րդն է ՏՏ ոլորտի զարգացվածությամբ:

«Տարբեր հանդիպումներ եմ ունեցել հայ գործարար ոլորտի հետ, և արդեն կա նախնական պայմանավորվածություն, որ Սան Պաուլոյում լինի Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի մշտական ներկայացուցիչ», - նշեց դեսպան Մոնտեյրոն`առաջարկելով հայ գործարարներին ցուցահանդեսների, հանդիպումների, այցելությունների միջոցով բարելավել Բրազիլիայի հետ տնտեսական կապերը:

Խոսելով Բրազիլիայում 40 հազարանոց հայ համայնքի մասին` բանախոսը մատնանշեց հայերի ներգրավվածությունը տնտեսության ամենատարբեր ոլորտներում, որոնց ներուժն օգտագործելով կարելի է ամրապնդել երկու երկրների կապերն ու հասնել Հայաստանում բրազիլական համայնքի մեծացմանը:

Այս օրերին Հայաստանում է բրազիլական հանրահայտ Globo TV-ն, որը նկարահանում է տեսանյութ Հայաստանի մասին: Ըստ դեսպանի` այդ տեսանյութը նպաստելու է Հայաստանի ճանաչմանն ու խթանելու տուրիզմը:

Դեսպանը եզրափակեց մամլո ասուլիսը բոլոր հայաստանցիներին ու երկրի հյուրերին հրավիրելով բրազիլական երաժշտության համերգի, որը տեղի կունենա հունիսի 27-ին՝ 18:30-ին, Բաղրամյան 18 հասցեում:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
«Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները»
23.07.2018
13:00
Հուլիսի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները» թեմայով քննարկման ընթացքում քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հուլիսի 17-ին Շիրակի Փանիկ գյուղում ռուս զինվորականների մասնակցությամբ գրանցված միջադեպը գնահատեց ահաբեկչություն տեղացիների նկատմամբ․
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ