«Դ!եմ եմ».Կենսաթոշակային համակարգը մնացել է պարտադիր, կամավոր է դարձել մասնակցությունը
16.05.2014
13:00
«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակելու է պայքարը հակասոցիալական նորմերը կանխելու համար:

«Կուտակային կենսաթոշակայինի վերաբերյալ միջանկյալ օրենքով դեռևս սահմանադրական կարգը չի վերականգնվել, կա միայն փոքրիկ առաջընթաց՝ դիմումներ գրելու հնարավորության մասով». «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության` «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին նախաձեռնության անդամները ներկայացրեցին իրենց դիրքորոշումը նոր օրինագծի վերաբերյալ:

Ասուլիսի բանախոսներն էին «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներ Դավիթ Խաժակյանը, Լուսինե Վատյանը և Տիգրան Մարտիրոսյանը:

Մայիսի 15-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը` ձայների 67 կողմ, 18 դեմ, 29 ձեռնպահ հարաբերակցությամբ: Այս փոփոխությամբ աշխատողին հնարավորություն է տրվում իր՝ կուտակային կենսաթոշակային համակարգին չմիանալու ցանկության մասին դիմումով տեղեկացնել գործատուին:

«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ անտրամաբանական է օրենքով դիմումներ գրելու դրույթը, քանի որ դիմումներ պետք է գրեն ոչ թե այն անձինք, ովքեր ուզում են հրաժարվել կուտակային կենսաթոշակային համակագին մասնակցելուց, այլ նրանք, ովքեր ուզում են միանալ դրան: Ըստ բանախոսի՝ կառավարությունը լուծում է միայն գումարները հետ վերադարձնելու խնդիրը և փորձում է առաջ տանել ձախողված նախագիծը՝  գործի դնելով մեխանիզմ, որն արդեն ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել:

«Նոր օրենքը կարելի է համարել քաղաքացիների պայքարի ձեռքբերում, սակայն սա հաջողության միայն մեկ դրույթն է, և պայքարը պետք է շարունակվի: Պետական սեկտորի աշխատակիցների դեպքում կարող են սկսվել մի շարք գործընթացներ՝ դիմումները չեն վերցնի, կսպառնան: Հետևաբար պետք է հետևողական լինել ու իրազեկել բոլորին»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից հրաժարվելու համար արդեն ուղարկված դիմումներին՝ «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը նշեց, որ դիմումներն ուղարկելն իրենց նախաձեռնությունն է եղել, որպեսզի մարդը ցույց տա իր կամքը, իսկ փոփոխված օրենքի հիման վրա պետք է գրվեն նոր դիմումներ՝ կենսաթոշակային պահումներ չկատարելու համար, անկախ նրանից՝ նախկինում գրվել են, թե ոչ:

«Դ!եմ եմ»-ի անդամ Լուսինե Վատյանը հորդորեց գործատուներին զերծ մնալ ճնշումներից ու թույլ տալ, որ աշխատողները դրսևորեն իրենց կամքը՝ զգուշացնելով, որ  նախաձեռնությունը հետամուտ է լինելու հանրայնացնել գործատուների կողմից արված ճնշումները:

Հնարավոր ճնշումներից ու խնդիրներից խուսափելու համար Դավիթ Խաժակյանը խորհուրդ տվեց դիմում ներկայացնելու ժամանակ պահանջել, որ գործատուն փաստաթղթով հավաստի, որ ստացել է այդ դիմումը կամ ուղարկել փոստով:

Տիգրան Մարտիրոսյանի կարծիքով՝ միջազգային կազմակերպությունների առաջ ստանձնած պարտավորությունների պատճառով մեր կառավարությունը փորձում է գործի դնել այս համակարգը՝ շարունակելով նախկին կառավարության գործունեությունը:

Ի պատասխան Կառավարության՝ աշխատանքային խմբի անդամ դառնալու առաջարկի մասին հարցին՝ Լուսինե Վատյանն ասաց. «Մենք օրենք մշակող չենք: Մենք կցուցաբերենք մեր մոտեցումներն օրենքի վերաբերյալ՝ հրապարակելով հանրային քննարկումների միջոցով ձևավորված այն սկզբունքները, որոնք համարում ենք հրատապ»:

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը  կմշակվի և կհրապարակի գործատուներին ուղարկվելիք դիմումի տարբերակ՝ օրենքի նախագծի հրապարակումից և վավերացումից հետո: Նախաձեռնությունը շարունակելու է իրազեկման և այլ ակցիաները՝ կոչ անելով աշխատողներին անգործության չմատնվել ու ցուցաբերել հետևողականություն:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար: