Ներկայացվեց «Ընտանիքի ազգային քաղաքականության ռազմավարության» նոր հայեցակարգը
15.05.2014
14:00
Այսօր Մեդիա կենտրոնում առաջին անգամ հանրությանը ներկայացվեց «Ընտանիքի ազգային քաղաքականության ռազմավարության» նոր հայեցակարգը, որում մասնավորապես առաջարկվում է իրավական սահմանում տալ ընտանիք հասկացությանը:

Հայեցակարգի ստեղծման աշխատանքային խմբի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կից՝  երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների փորձագիտական խմբի անդամ Վարդան Գևորգյանը նշեց, որ  ընտանիքի իրավական սահմանումը Հայաստանում  առաջին անգամ է ձեռնարկվում:  Ըստ բանախոսի՝ մինչև հիմա տրվել է տնային տնտեսություն հասկացության սահմանումը, բայց ոչ՝ ընտանիքի:

Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները՝ նախարարի խորհրդական Դավիթ Հակոբյանը և նախարարությանը կից Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների փորձագիտական խմբի անդամ  Վարդան Գևորգյանը անդրադարձան Հայաստանում ընտանիքի քաղաքականության ռազմավարությանը և երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին:

Վարդան Գևորգյանը մատնանշեց, որ«Ընտանիքի ազգային քաղաքականության ռազմավարության» նոր հայեցակարգով տրվելու են  21-րդ դարում նախընտրելի ընտանիքի մոդելների առաջարկները՝ խրախուսելով մայր-հայր-երեխա մոդելի ընտանիքը: Գևորգյանն ընդգծեց, որ չեն խրախուսվելու արևմուտքում տարածված նույնասեռականների,  միայնակ մայրերի կամ նմանատիպ այլ տեսակի ընտանիքները: Հայեցակարգը դրվելու է հանրային քննարկման:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2014թ.-ը հայտարարված է ընտանիքի տարի. կառավարությունն իրականացնում է երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներ, որոնց հիմնական նպատակը երեխային հասարակությունից չմեկուսացնելն է և ընտանիքում ապրելու իրավունքի պաշտպանումն ու սոցիալականացումը:

«Երեխաների սոցիալականացման լավագույն միջավայրը ընտանիքն է և մեր գործողությունները միտված են մանկատների և նմանատիպ հաստատությունների բեռնաթափմանը՝ երեխաներին ընտանիքներ վերադարձնելու և այլընտրանքային հաստատություններում ներգրավելու միջոցով»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Դավիթ Հակոբյանը՝ նշելով, որ նախարարության համակարգում այժմ գործում են 6 մանկատներ և 8 գիշերօթիկ հաստատություններ:

«Մինչև հիմա խնամքի կարիք ունեցող երեխաների հարցերը կարգավորվել են խորհրդային համակարգի իներցիայով՝ նման երեխաներին միանգամից ուղղորդելով մանկատներ»,- ասաց Վարդան Գևորգյանը՝  շեշտելով, որ այլընտրանքային խնամքի տարբերակները միայն խնամատար ընտանիքները չեն, եթե հնարավարություն կա, պետք է փորձել երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիք:

«Մենք աշխատում ենք այն սկզբունքով, որ ցանկացած հարց կարելի է հետաձգել, բացի՝ երեխաներին վերաբերող հարցերից»,- ավելացրեց Հակոբյանը:

Վարդան Գևորգյանի կարծիքով՝երեխաների պաշտպանության ոլորտում առաջնահերթ խնդիրներից է աղքատ ընտանիքների և առանց խնամքի մնացած երեխաների հանդեպ հոգատարության ստանձնումն ու նրանց մուրացկանությունից և այլ բացասական հետևանքներից պաշտպանումը:

 «Մեդիա կենտրոնում» ասուլիսը կազմակերպվել էր Ընտանիքի միջազգային օրվա՝ մայիսի 15-ի  կապակցությամբ, որը 1993թ. սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան:  ՀՀ-ն  ընտանիքի օրը նշում է 2011թ.-ի փետրվարի 9-ից, երբ ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը: Պատգամավորները օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորել են նրանով, որ ընտանիքը, լինելով հասարակության բնական և հիմնական բջիջը, Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Սասնա ծռերի» գործով դատավարությունն ու մեղադրյալների պահման պայմանները. մտահոգություններ և դիտարկումներ
22.01.2018
11:00
Հունվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում ««Սասնա ծռերի» գործով դատավարությունն ու մեղադրյալների պահման պայմանները. մտահոգություններ և դիտարկումներ» թեմայով:
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի վերաբերյալ:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ