Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին
13.05.2014
12:00
Անկախ նրանից՝ ստորագրվել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր, թե ոչ, Հայաստանը շարունակում է մնալ Եվրոպայի Խորհրդի անդամ և կառույցը շարունակելու է աջակցությունը Հայաստանին՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում իրականացվող ծրագրերի միջոցով:

Երևանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին անդրադարձավ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի գործունեությունը, ինչպես նաև  կառույցի՝ Հայաստանի հետ համագործակցության հետ կապված օրակարգային հարցերին:

ԵԽ ներկայացուցիչը զերծ մնաց մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացման գործում Հայաստանի գրանցած արդյունքները գնահատելուց,  քանի որ դա Երևանում ԵԽ գրասենյակի գործունեության մանդատից դուրս  է, և իրենց խնդիրն է աջակցել ԵԽ-ի կողմից Հայաստանում իրականացվող  ծրագրերին:

Եվրոպայի Խորհրդի առաջ Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման վերաբերյալ գնահատական պետք է տա Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը, որի այցը Հայաստան տեղի է ունենալու հունիսին:

2014թ. աշնանը նախատեսվում է նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսու այց Հայաստան:

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը խիստ կարևորեց ժողովրդավարացման և մարդու իրավունքների  զարգացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ Ուկրաինայում տեղի ունեցած վերջին ժողովրդական հեղափոխությանը հանգեցրել էին երկրում տիրող կոռուպցիան և այլ տեսակի չարաշահումները:

Խոսելով ԵԽ երևանյան գրասենյակի՝  Հայաստանում նախատեսվող գործողություններին մասին, Օլեքսանդր Պավլյուկը նշեց, որ ԵԽ Երևանի գրասենյակն աջակցում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանին վերաբերվող, ինչպես նաև տարածաշրջանային, ԵՄ և այլ դոնորների հետ համատեղ ծրագրերի իրականացմանը` հիմնված Հայաստանի վերաբերյալ ԵԽ 2012 – 2014թթ. գործողությունների ծրագրի վրա:

Այն իրենից ներկայացնում է առաջնահերթ գործողությունների փաթեթ` միտված իր օրենսդրությունը, հաստատություններն ու պրակտիկան եվրոպական չափանիշներին  համապատասխանեցնելու հարցում Հայաստանին աջակցության տրամադրմանը: Արդյունավետ աջակցություն ապահովելու համար այդ գործընթացում գրասենյակը սերտորեն համագործակցում է հայկական իշխանությունների, միջազգային հանրության և քաղաքացիական հասարակության հետ:

Արդեն իրականացված հաջող ծրագրերից Պավլյուկը մատնանշեց Փաստաբանների դպրոցի ստեղծումը, որն իրականացվել էր Եվրամիության հետ համատեղ՝ արդարադատության համակարագի պրոֆեսիոնալիզմի զարգացման համար:

ԵԽ գրասենյակը պատրաստվում է իրականացնել նաև մեծ ծրագիր տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման ուղղությամբ, Դանիայի կառավարության աջակցությամբ՝ 1.7 մլն եվրո է տրամադրվել այդ ծրագրի իրականացման համար:

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարը ընդգծեց կառույցի ունեցած բազմաթիվ հաջողությունները, մատնանշելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որպես Եվրոպայի խորհրդի գլխավոր ձեռքբերումներից մեկը, որն էլ հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հիմնադրման համար:

«ՀՀ քաղաքացիների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջին ատյանն է, որտեղ նրանք կարող են գտնել արդարադատություն, եթե նրանց իրավունքները խախտվել են», ԵԽ ներկայացուցիչը հիշեցրեց նաև, որ Հայաստանը 2001թ.-ին՝ ԵԽ-ին անդամակցելով, պատրաստակամություն  է հայտնել ստանձնելու պարտավորություններ կազմակերպության առաջ և դառնալ Եվրոպական մեծ ընտանիքի անդամը:

«Չկան երկրներ, որոնք իդեալական արդյունքներ են գրանցել ժողովրդավարացման հարցում, գլխավոր խնդիրը այն է, որ երկրները ընդունեն իրենց ունեցած խնդիրները ժողովրդավարացման գործում և չխուսափեն այդ փաստից:»

Հավելենք, որ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի ՝ լրագրողների հետ հանդիպումը նախաձեռնել էր  «Մեդիա կենտրոնը»  Եվրոպայի օրերի համատեքստում:

Ի դեպ, «Եվրոպայի օրը» խորհրդանշում է խաղաղություն և միասնություն, ինչը ընդհանուր տեսլական է, թե Եվրամիության և թե Եվրոպայի Խորհրդի համար։ Սակայն Եվրոպայի օրվա երկու տարբեր նշանակություններ գոյություն ունեն. մայիսի 9-ին նշվում է Եվրոպական Միության օրը, իսկ մայիսի 5-ին՝ Եվրոպայի Խորհրդի օրը, որն այս տարի համընկավ ԵԽ հիմնադրման 65-րդ տարեդարձի հետ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Խտրականության և արտելության խոսքի տարածումը, մշակութաբանական ընկալումներն ու հանրային կարծրատիպերը»
16.11.2018
12:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Հանդուրժողականության համաշխարհային օրվան նվիրված քննարկում «Խտրականության և արտելության խոսքի տարածումը, մշակութաբանական ընկալումներն ու հանրային կարծրատիպերը» թեմայով։
Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում
14.11.2018
14:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում»:
«Խաղողագործության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները. գյուղատնտեսական տարվա ամփոփում»
14.11.2018
12:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Խաղողագործության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները. գյուղատնտեսական տարվա ամփոփում» թեմայով։

«Բանտերում կրթության բարելավմանն ուղղված քայլերն ու առաջնահերթ խնդիրները»
13.11.2018
11:00
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դեռևս անլուծելի են մնում դատապատյալների կրթության իրավունքի իրացման հետ կապված մի շարք խնդիրներ:
ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները
09.11.2018
12:00
Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ