Ընտանեկան բռնությունը պետք է դիտարկել հանրային մեղադրանքի համատեքստում
12.05.2014
11:00
Ամուսնու կողմից դանակահարված 54-ամյա Սիրանույշ Աղաբեկյանի գործը կարող է ունենալ ռազմավարական նշանակություն և դառնալ իրավական նախադեպ ընտանեկան բռնության այլ զոհերի գործերի համար:

2014թ. հունվարի 1-ին Սիրանույշի ամուսինը՝ Լևոն Աղաբեկյանը, իրենց համատեղ բնակարանը դիտավորյալ հրկիզել է, երբ  ընդամենը 20 օր առաջ էր դատարանի դահլիճից ազատ արձակվել կնոջը` Սիրանույշ  Աղաբեկյանին դանակահարելու համար:

Սիրանույշը որդու խնդրանքով դատարանում ներել է ամուսնուն, ինչն էլ հիմք է դարձել քրեական գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Տան հրկիզումից հետո Սիրանույշը դանակահարության գործով դիմել է Վերաքննիչ դատարան, բայց գործը կրկին կարճվել է:

Նախադեպը  կարող է առաջանալ, եթե Վճռաբեկ դատարանը գնահատի, որ Աղաբեկյանի գործը պետք է քննվի ոչ թե անհատական, այլ հանրային մեղադրանքի շուրջ, քանի որ առկա են  հանրության համար վտանգավորության տարրեր, և  մեղադրյալը պետք է դատապարտվի անգամ այն դեպքում, եթե բողոքը հետ է վերցվում. այս մասին ասաց ընտանեկան բռնության զոհ Սիրանույշ Աղաբեկյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը այսօր «Մեդիա կենտրոնում»՝ մամուլի ասուլիսի ժամանակ: 

Ասուլիսի բանախոսներն էին.  Սիրանույշ Աղաբեկյանը, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ ծրագրի համակարգող Լիդա Մինասյանը եւ փաստաբան  Տիգրան Մուրադյանը:

Բանախոսները նշում են, որ ոստիկանության վերաբերմունքը խիստ օրակարգային հարց է ընտանեկան բռնության դեպքերի զարգացման համար:

«Երբ կինը դիմում է ոստիկանությանը, նրանք [խմբ. ոստիկանությունը] միանգամից փորձում են հաշտեցնել, ինչը հաճախ բացասական հետևանք է ունենում,-ասում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ ծրագրի համակարգող Լիդա Մինասյանը,-Սիրանույշ Աղաբեկյանի դեպքն այդպիսի մի օրինակ է, երբ բռնության հերթական միջադեպից հետո ոստիկանները համոզել են Սիրանույշին ետ վերցնել ամուսնու դեմ գրված դիմումը, որից որոշ ժամանակ անց ամուսինը դանակահարել է նրան»:

Բանախոսների հավաստմամբ՝ հրդեհման փաստը ոստիկանության համար հիմք չի եղել Սիրանույշ Աղաբեկյանի ամուսնու նկատմամբ քրեական գործ հարուցելու համար, քանի որ համարել են, որ դա նրա սեփականությունն է և կարող է վարվել, ինչպես ցանկանա:

«Ոստիկանները հաշվի չեն առնում, որ Սիրանույշ Աղաբեկյանը հրդեհված տան համասեփականատեր է, ինչպես նաև նրան պատկանող գույք է ոչնչացվել: Առկա է տան սեփականության վկայականը, որը փաստում է, համասեփականատերերի մասին»,-ոստիկանության անգործությունն է մատնանշում փաստաբան Տիգրան Մուրադյանը, ում կարծիքով՝ ոստիկաններն այս պարագայում օրենքին համապատասխան գործողություններ չեն իրականացրել: 

Սիրանույշ Աղաբեկյանի կարծիքով՝ ամուսնու գործողությունների դրդապատճառը նրա հակումն է ալկոհոլի հանդեպ, սակայն դանակահարությունից հետո ամուսինը մեղսունակ է ճանաչվել. «Ես նրա հետ էլ չեմ կարող ապրել, չեմ ների,-  մայիսի 21-ին տեղի է ունենալու Աղաբեկյանի և նրա ամուսնու ապահարզանի դատական նիստը, սակայն տան հրդեհումից հետո ընտանիքը մշտական բնակության վայր չունի,- Ապրելու տեղ չունենք, տան դուռը ջարդել ու վառել է տունը: Երեխես էլ վախում է,  ոնց մենակ տանը թողեմ, գնամ գործի»:

«Ամուսինը ազատության մեջ է, շարունակում է ալկոհոլ օգտագործել և ամեն պահի կա վտանգ, որ կարող է վտանգել Սիրանույշին ու նրա երեխաներին»,- ասում է Լիդա Մինասյանը՝ պնդելով ընտանեկան բռնությանը վերաբերող օրենքի անհրաժեշտության մասին:

Փաստաբան Տիգրան Մուրադյանը Սիրանույշ Աղաբեկյանի դանակահարության գործով վճռաբեկ բողոք է ներկայացնելու, իսկ նրա տան հրկիզման դեպքով գործ չհարուցելու փաստով ոստիկանության անգործությունը հնարավոր է նաև վիճարկվի դատարանում:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ արագ արձագանքման խմբի տվյալներով՝ 2012թ.-ից մինչև հիմա արձանագրվել է ընտանեկան բռնության 40 դեպք, որից 16-ը՝ սպանության, 20՝ ֆիզիկական բռնության, 2 ՝ հոգեբանական և 2 սեռական բռնության դեպք:

Իսկ Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ 2012թ.-ին գրանցվել է ընտանեկան բռնության մոտ 760 դեպք, որից միայն 621-ը կատարվել է կանանց հանդեպ, իսկ 2013թ.-ին՝ մոտ 500 դեպք:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
«2019 թ. պետական բյուջեն ազնիվ, կոնսերվատիվ և իրավիճակային բյուջե է». տնտեսագետներ
09.10.2018
13:00
Հոկտեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պետական բյուջե-2019. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։
Գործող խորհրդարանը չի ներկայացնում հանրության կամարտահայտությունը
05.10.2018
12:00
Հոկտեմբերի 5-ին Գյումրիում, Շիրակի պետական համալսարանում կազմակերպված «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման տարբերականներն ու մեխանիզմենրը» թեմայով հանրային քննարկամն ընթացքում բանախոսները խոսեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության ու գործող խորհրդարանը ցրելու տարբերակաների մասին։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ