Քննարկում. Հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-19թթ հայեցակարգ
Մայիսի 7, 12:00

Հոգեկան առողջության պահպանման ոլորտի հնգամյա ռազմավարությունը նախատեսում է մասնագետների վերապատրաստմամբ, կարիքների գնահատմամբ և համայնքային կենտրոնների ստեղծման փորձնական ծրագրերի իրականացմամբ գրանցել այնպիսի առաջընթաց, որը կգոհացնի, և ոլորտի պատասխանատուներին, և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընտանիքներին:

2014 թ. ապրիլի 14-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարությունը: Ոլորտի պատասխանատուները բավականին երկար են աշխատել փաստաթղթի ստեղծման վրա և համոզված են, որ այս ռազմավարության ընդունումը շատ կարևոր է Հայաստանի համար:

«Ռազմավարության հիմնական նպատակը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությունն է, նրանց սոցիալականացնելն ու մերժվածի խարանը նրանց վրայից հանելը»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն այսօր՝ «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած քննարկմանը: Նա ընդգծեց, որ առաջին անգամ իրենք ամրագրել են ռազմավարությունը ոչ թե որպես հոգեբուժական օգնություն, այլ հոգեկան առողջության պահպանման ծրագիր և առաջնային նպատակը հոգեկան առողջության խնդիրների կանխարգելումն է:

Մայիսի 7-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-19թթ. հայեցակարգի շուրջ: Բանախոսներն էին. Ժոլտ Բուգարսկին` հոգեկան առողջության գծով միջազգային փորձագետ, ԲՀՀ, Հունգարիա, Անահիտ Գևորգյանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, տարեցների հիմնահարցերի բաժնի պետ, Սուրեն Քրմոյանը`ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար, Արմեն Սողոյանը`Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ:

Կարդացեք ավելին:

Այլ ալբոմներ
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
«Ուսանողներն` ընդդեմ տարկետման վերացման. պահանջներ և առաջարկներ»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ