Հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ պետք է ինտեգրվեն հասարակությանը
07.05.2014
12:00
Հոգեկան առողջության պահպանման ոլորտի հնգամյա ռազմավարությունը նախատեսում է մասնագետների վերապատրաստմամբ, կարիքների գնահատմամբ և համայնքային կենտրոնների ստեղծման փորձնական ծրագրերի իրականացմամբ գրանցել այնպիսի առաջընթաց, որը կգոհացնի, և ոլորտի պատասխանատուներին, և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընտանիքներին:

2014 թ. ապրիլի 14-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարությունը: Ոլորտի պատասխանատուները բավականին երկար են աշխատել փաստաթղթի ստեղծման վրա և համոզված են, որ այս ռազմավարության ընդունումը շատ կարևոր է Հայաստանի համար:

«Ռազմավարության հիմնական նպատակը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությունն է, նրանց սոցիալականացնելն ու մերժվածի խարանը նրանց վրայից հանելը»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն այսօր՝ «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած քննարկմանը: Նա ընդգծեց, որ առաջին անգամ իրենք ամրագրել են ռազմավարությունը ոչ թե որպես հոգեբուժական օգնություն, այլ հոգեկան առողջության պահպանման ծրագիր և առաջնային նպատակը հոգեկան առողջության խնդիրների կանխարգելումն է:

«Որևէ մեկը ապահովագրված չէ հոգեկան խանգարում ունենալուց, պետք է փոխել վերաբերմունքն այդ մարդկանց հանդեպ»,- ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը՝ նշելով, որ այսօր ՀՀ-ում կա հոգեկան խնդիրներ ունեցող 46 հազար գրանցված անձ:

Ռազմավարությունը մշակվել է միջազգային փորձը հաշվի առնելով՝ ներգրավելով Բաց Հասարակության Հիմնադրամի հոգեկան առողջության գծով փորձագետ Ժոլտ Բուգարսկուն. «Այլ երկրներում 10-15 տարի է պահանջվում հոգեկան առողջության պահպանման և բարելավման խնդիրները միայն քննարկելու համար, իսկ Հայաստանում պետական ու հասարակական սեկտորի համատեղ ուժերով շատ արագ քննարկվեց, մշակվեց ու ընդունվեց այս կարևորագույն հայեցակարգը»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ-տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը մատնանշեց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հասարակության մեջ ինտեգրելու անհրաժեշտությունը. «Նախատեսում ենք համայնքային կենտրոնների ստեղծման փորձնական երկու ծրագիր՝ հավանաբար Սյունիքի և Լոռու մարզերում: Մարզերի ընտրությունը կատարում ենք մարզում մասնագետների առկայության պայմանով, իսկ շահառուները կլինեն Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տվյալ մարզի բնակիչներ, ովքեր կունենան այդպիսի ծառայության կարիք»:

«Հոգեկան խանգարում ունեցող մարդիկ չպետք է մեկուսացվեն ինչ-որ հեռու շրջաններում, նրանց օգնությունը պետք է կազմակերպվի իրենց համայնքներում՝ հաշվի առնելով նրանց կարիքները: Արևելյան Եվրոպայի շատ երկրներում հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ աշխատում են ու հաճախ հաջողությամբ կառավարում սեփական մանր ձեռնարկությունները»,-նշեց փորձագետ Ժոլտ Բուգարսկին, հավելելով, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց շատ քիչ մասն է հիվանդությունը ձեռք բերել գենետիկ ճանապարհով:

Նոր ռազմավարությամբ կարևորվում է հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց աջակցությունը համայնքային մակարդակում: Նախատեսվում է նաև հոգեկան առողջության ոլորտում աշխատող մասնագետների պատրաստում, ովքեր առավելապես ներգրավված կլինեն տնային պայմաններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց օժանդակելուն:

Մայիսի 7-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-19թթ. հայեցակարգի շուրջ: Բանախոսներն էին. Ժոլտ Բուգարսկին` հոգեկան առողջության գծով միջազգային փորձագետ, ԲՀՀ, Հունգարիա, Անահիտ Գևորգյանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, տարեցների հիմնահարցերի բաժնի պետ, Սուրեն Քրմոյանը`ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար, Արմեն Սողոյանը`Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Հայաստանում ամուսնական զույգերը պլանավորում են շատ, բայց ունենում քիչ երեխաներ. ՄԱԿ 2017թ. ուսումնասիրություն
11.07.2018
12:00
Հուլիսի 11-ին Բնակչության համաշխարհային օրը Մեդիա կենտրոնում ներկայացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները:
Նոր քաղաքապետ, թե՞ նոր ավագանի
11.07.2018
11:00
Հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական ներկայացնելուց հետո ապագա քաղաքապետի ընտրության հետ կապված անորոշ իրավիճակ է ստեղծվել։
«Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց
10.07.2018
12:30
Հուլիսի 10-ին «Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց» թեմայով:
«Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց
10.07.2018
12:30
Հուլիսի 10-ին «Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ