Թափուր աշխատատեղ. նախագծի համակարգող ՀԼԱ «Մեդիա կենտրոն» նախագծում
16.05.2014
11:00

Պաշտոնի անվանումը` նախագծի համակարգող
Դիմելու վերջնաժամկետը` հունիսի 10, 2014թ.

Աշխատանքի նկարագրություն

Նախագծի համակարգողը պատասխանատու կլինի «Մեդիա կենտրոն» նախագծի  իրականացման,  համակարգման, գործողությունների ժամկետների պահպանման, աշխատակազմի համակարգման, աշխատակազմի աշխատանքի վերահսկման, պատշաճ և որակյալ արդյունքի, արտադրանքի եւ ՄԿ ծրագրի նպատակների ու առաքելության իրագործման համար:

«Մեդիա կենտրոն» նախագծի համակարգողն աշխատելու է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի (ՀԼԱ) ղեկավարի անմիջական վերահսկողության ներքո: 

Աշխատանքային պարտականություններ

  • «Մեդիա կենտրոն»  (ՄԿ) բանավեճային ակումբի ղեկավարում եւ համակարգում, 
  • ՄԿ-ի գործունեության կազմակերպում, քննարկումների, բանավեճերի նախաձեռնում և վարում,
  • ՄԿ-ի աշխատակազմի աշխատանքի համակարգում, թիմային աշխատանքի կազմակերպում,
  • «Մեդիա կենտրոնի» արտադրանքի պրոֆեսիոնալ որակի ապահովում,
  • ՄԿ-ի կայքի և սոցիալական ցանցերում ՄԿ  էջերի պատշաճ բովանդակության ապահովում և վերահսկում,
  • դոնոր կազմակերպությունների հետ մշտական կապի ապահովում, նրանց հետ տեղեկատվության փոխանակում, 
  • գործնական նամակագրության վարում,
  • ՄԿ-ի միջոցառումների հանրային իրազեկման աշխատանքների կազմակերպում,
  • համագործակցային կապերի ստեղծում տեղական և միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների, դեսպանատների հետ,
  • փաստաթղթերի, հաշվետվությունների պատրաստում,
  • մամուլի հաղորդագրությունների կազմում, տարածում,
  • ՀԼԱ եւ «Մեդիա կենտրոն»  նախագծի ներկայացում հասարակական միջոցառումների, հեռուստահաղորդումների ընթացքում:
  • ՀԼԱ նոր նախագծերի մշակման գործընթացին մասնակցություն,
  • ՀԼԱ ծրագրերին  եւ «Մեդիա կենտրոն»  նախագծին առնչվող բոլոր գրավոր, վիզուալ նյութերի պատրաստում, որակի վերահսկում, պրոֆեսիոնալ լրագրողական որակի ապահովում՝ բոլոր միջոցառումներում, հանրային իրազեկմանն ուղղված քայլերում եւ գրավոր, վիզուալ նյութերում:
  • «Մեդիա կենտրոն»  նախագծի կայքի վերահսկում, կայքում, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում առկա կորպորատիվ էջերում առանց ուշացումների բովանդակության ապահովում:
  • «Մեդիա կենտրոն»  նախագծի բոլոր վիրտուալ հարթակների առաջխաղացմանն ուղղված ռազմավարության մշակում, ինչպես նաեւ այդ հարթակներում պրոֆեսիոնալ լրագրողական տեքստերի եւ վիզուալ նյութերի ապահովում: 
  • ՄԿ նախագծից բխող այլ գործառույթներ:

Պահանջվող որակավորում

  • Մագիստրոսի կամ համարժեք կոչում` լրագրության, զարգացման, հանրային քաղաքականության, սոցիալական գիտությունների կամ այլ հարակից ոլորտներում,
  • հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • հանրային միջոցառումներ համակարգելու, մոդերացնելու ու անցկացնելու փորձ,
  • հարցազրույցներ վարելու հարուստ փորձ,
  • արդյունավետ թիմային աշխատանքի և միջանձնային հաղորդակցության հմտություններ,
  • առնվազն 4 տարվա փորձ հասարակական կազմակերպությունում կամ ԶԼՄ-ում,
  • համակարգչի և գրասենյակային սարքավորումների օգտագործման հմտություններ,
  • մեդիա եւ քաղաքացիական հասարակության ոլորտների գերազանց իմացություն,
  • տեքստերի հետ աշխատելու, խմբագրելու, հաշվետվություններ կազմելու փորձ,
  • հաղորդակցական և վերլուծական հմտություններ,
  • արագ մտածելու եւ խնդիրներն ակտիվ կերպով լուծելու, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություններ,
  • սեղմ վերջնաժամկետներով, դինամիկ, փոփոխվող միջավայրում աշխատելու ունակություն: 

Դիմելու ընթացակարգ

Նշված որակավորումներին համապատասխան հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV և ուղեկցող նամակ info@pjc.am հասցեին` վերնագրի տողում նշելով «ՄԿ նախագծի համակարգող»:

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար: