Հայաստանի արտաքին պարտքը շեշտակի աճում է
28.04.2014
15:00
Վերջին 5 տարիներին Հայաստանի պետական պարտքը կտրուկ ավելացել է. 584.6 միլիարդ դրամից 2013 թ. վերջում հասնելով 1861.3 միլիարդ դրամի՝ կազմել է ՀՆԱ-ի 44%-ը: Այս մասին «Պետական պարտքի կառավարումը Հայաստանում: Քաղաքական որոշումները և դրանց հետևանքները» թեմայով քննարկմանն ասաց անկախ հետազոտող, Թուլեյնի համալսարանի բիզնես-կառավարման մագիստրոս Արտակ Քյուրումյանը, նշելով, որ պետական պարտքի կտրուկ ավելացումը պայմանավորված է նաև դրամի արժեզրկմամբ:

2013թ. հոկտեմբերից մինչև 2014թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Արտակ Քյուրումյանն ուսումնասիրել է ՀՀ պետական պարտքի կառավարման, պետական պարտքի ներգրավման, պետական պարտքի մեծության հետ կապված մի շարք հարցեր և կուտակված տվյալներն ու տեղեկատվությունը դիտարկել է ՀՀ-ում զարգացումների, միջազգային փորձի և կատարված հետազոտություններում արձանագրված եզրակացությունների համատեքստում:

Վերջին տարիների զարգացումների ուսումնասիրության հիման վրա Քյուրումյանը վերլուծել է պետական պարտքի վերաբերյալ որոշումների հիմնավորվածությունն ու դրանց կապը ՀՀ կառավարության ռազմավարական ու միջնաժամկետ փաստաթղթերում սահմանված նպատակների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների կանխատեսումների հետ:

Հայաստանը սկսել է պետական պարտքի հետ կապված խնդիրներ ունենալ, երբ սկսել է ոչ արտոնյալ պայմաններով վարկեր վերցնել: Քյուրումյանի ներկայացմամբ, արտոնյալ պայմաններով տրամադրվող վարկերը քիչ հասանելի են դարձել, երբ ՀՀ-ն դասվել է միջին եկամուտ ունեցող երկրների շարքին: Անկախ հետազոտողն իր ուսումնասիրության արդյունքում պատրաստել է զեկույց՝ ներկայացնելով նաև առաջարկություններ, որոնք հնարավորություն կտան բարելավել պետական պարտքի կառավարման համակարգը և հետագայում խուսափել նախկինում կատարված սխալներից:

Ուսումնասիրելով պետական պարտքի կառավարումը, Քյուրումյանը նկատել է, որ Կենտրոնական բանկում, ունենալով զգալի միջոցներ, այնուամենայնիվ նորանոր վարկեր են ներգրավվել: Մասնագետի համոզմամբ, օրինակ` ռուսական` 500 միլիոն դոլարի վարկի կարիքն ամենեւին չկար, կամ կարելի էր վերցնել միայն 100 միլիոն դոլարը, հատկապես, որ վարկերը վերցնում ենք ու մի շարք ծրագրեր այդպես էլ չեն իրագործում, ինչպես հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը:

Արտակ Քյուրումյանը գտնում է, որ եվրապարտատոմսերի թողարկումը նույնպես անտեղի էր, քանի որ այդ գումարները ԿԲ-ում հենց այնպես դրված են, իսկ երկիրը պետք է դրանց համար տարեկան 42  միլիոն դոլար տոկոս վճարի: Հետազոտողի համոզմամբ՝ անհրաժեշտ է պարտքերը տրամադրրել միայն հստակ ծրագրերի ներկայացման դեպքում:

Քյուրումյանն առաջարկում է յուրաքանչյուր տարվա վերջին սահմանել ՀՀ պետական պարտքի թույլատրելի առավելագույն մեծությունը եւ պարտքի նպատակային կառուցվածքը: 

Պետական պարտքի հետ կապված առկա իրավիճակն, ըստ Քյուրումյանի, պայմանավորված չէ Ֆինանսների նախարարությունում համապատասխան մասնագետների բացակայությամբ, առկա են այլ պատճառներ. «Անհրաժեշտ է պետական պարտքի կառավարումը պաշտպանել քաղաքական ազդեցությունից», -եզրակացրեց նա:

Քննարկմանը մասնակցում էին ինչպես տնտեսագետներ, այնպես էլ հասարակական ու միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր անհանգստացած էին ՀՀ պետական պարտքի հետ կապված իրավիճակով:

Զեկույցը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության Քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության շրջանակներում:

Կարող եք ծանոթանալ ամբողջական զեկույցին և համառոտագրին:

Ապրիլի 28-ին  տեղի ունեցավ «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված «Պետական պարտքի կառավարումը Հայաստանում: Քաղաքական որոշումները և դրանց հետևանքները» թեմայով քննարկումը: Բանախոսն էր Արտակ Քյուրումյանը՝ անկախ հետազոտող:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ինչպե՞ս ստեղծել որակյալ սոցիալական ծառայություններ Հայաստանում և պայքարել աղքատության դեմ»
19.03.2019
12:00
Մարտի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրվան: Ասուլիսի թեման էր` «Ինչպե՞ս ստեղծել որակյալ սոցիալական ծառայություններ Հայաստանում և պայքարել աղքատության դեմ»:
«Մեդիա սպառումն ու ինֆորմացիոն նախասիրությունները Հայաստանում-2019» հետազոտության ներկայացում
15.03.2019
12:00
Մարտի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Մեդիա սպառումն ու ինֆորմացիոն նախասիրությունները Հայաստանում- 2019» հետազոտության արդյունքների ներկայացում:
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ