«Քեսաբի» ցուցադրությունը Գյումրիում
11.04.2014
15:00
«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Քեսաբ» ֆիլմը ցուցադրվեց նաև Գյումրիում՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնում, ցուցադրությանը հաջորդեց քննարկում:

Գյումրեցիները ծանոթացան Սիրիայի և Թուրքիայի սահմանին՝ Միջերկրական ծովի ափին գտնվող հին հայկական բնակավայրի` Քեսաբի պատմությանն ու ավանդույթներին:

Ֆիլմի հեղինակ Նանե Բագրատունին հիշեց Քեսաբում նկարահանումներից դրվագներ, որոնք տեղ չեն գտել ֆիլմում, պատմեց քեսաբցիների հյուրընկալության մասին:

Քեսաբցի Յակոբ Քորթմոսեանը ներկայացրեց իրադրությունը Քեսաբում այժմ, և ուղղեց քեսաբցիների կոչը՝ աջակցել բարոյապես և նյութապես:

Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանն էլ կիսեց իր հուշերը Քեսաբից, երբ 1990թ. գյումրեցի 40-ից ավելի երեխաների պարի խմբի հետ Սիրիայում համերգներից հետո անելանելի վիճակում էին հայտնվել՝ կային ինչպես փաստաթղթային, այնպես էլ՝ ֆինանսական խնդիրներ: Եւ քեսաբցի Վահե Մահշիկյանի  հյուրընկալությամբ 10 օրից ավելի նրանք  ապրեցին Քեսաբում, ուր տեղացիներն աջակցեցին նրանց ամեն ինչով:

Ֆիլմի մասին

«Քեսաբ» ֆիլմում տեղաբնակները ներկայացնում են իրենց պատմությունը սկսած մեր թվարկությունից առաջ` Տիգրան Մեծի ժամանակներից, հասնում են մինչ 21-րդ դար: Անդրադառնում են թուրքերի կողմից կազմակերպած 1909թ.-ի տեղահանությանն ու թալանին, 1915թ.-ի հայոց եղեռնին, և դրանից 3 տարի անց իրենց վերադարձին:

Քեսաբցի գիտնական, ազգագրագետ Հակոբ Չոլաքյանը, արաբ գիտնական Նիզար Խալիլին, պատմում են Քեսաբի պատմությունը փաստերով, իսկ բնակիչները` փոքրիկ դպրոցահասակներից մինչ տարեցներ ներկայացնում են իրենց անձնական պատմությունները, մասնավոր դիպվածներ:

102-ամյա քեսաբցի Գալիլ Նանան /Գալիլիա Մանճիկյանը/, ով 1915թ.-ին 7 ամյա աղջնակ է եղել, պատմում է եղեռնի մասին իր հիշողությունները` խոսելով իր ձեռքի փրկարար դաջվածքի մասին: Ֆիլմում ներկայացվում է քեսաբցու կյանքն ու գոյատևման գաղտնիքները, ազգային ինքագիտակցությունն ու մշակութային առանձնահատկությունները, Քեսաբ հայկական մշակութային կղզին, որը հարատևել է թուրքական պետության եռակողմ հարևանությամբ, արաբների հետ համակեցությամբ:

Ապրիլի 11-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ տեղի ունեցավ   «Քեսաբ»  ֆիլմաշարի առաջին մասի ցուցադրություն-քննարկումը Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Բանախոսներն էին` ֆիլմի համահեղինակ և ռեժիսոր Նանե Բագրատունին և քեսաբցի Յակոբ Քորթմոսեանը

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ