Քննարկում. Սահմանադրական բարեփոխումներ
Ապրիլի 25, 13:30

Օրեր առաջ ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձաժողովը հրապարակեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը: Ըստ դրա, որպես կառավարման համակարգի հնարավոր այլընտրանք առաջարկվում է կառավարման խորհրդարանական համակարգը:

«Սահմանադրական բարեփոխումների  ներկա հայեցակարգի առանցքը կառավարման ձևի, այսինքն իշխանության բաժանման փոփոխումն  է, և միայն այս բաժնում են առկա կոնկրետ առաջարկներ, մնացած մասերում միայն ցանկություններ են՝ առանց դրանց իրականացման մեխանիզմների»,  սահմանադրական բարեփոխումների և պետական կառավարման ձևերի վերաբերյալ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած փորձագիտական քննարկմանն ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը:

Վերջինս նաև մտավախություն հայտնեց, որ եթե սահմանադրական փոփոխությունների  ներկա հայեցակարգը հաստատվի, ապա այն կամրապնդի մենիշխանական համակարգի հիմքերը:

Ապրիլի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ փորձագիտական քննարկում ՝ սահմանադրական բարեփոխումների և պետական կառավարման ձևերի շուրջ: Բանախոսներն էին՝ Աշոտ Խուրշուդյանը՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ, Ալեքսանդր Մարգարովը՝ քաղաքագետ, Արմեն Մազմանյանը՝ սահմանադրական իրավունքի մասնագետ:

Կարդացեք ավելին:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
«Ուսանողներն` ընդդեմ տարկետման վերացման. պահանջներ և առաջարկներ»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ