«Սահմանադրական բարեփոխումներում գերակշռում է հաղթողը վերցնում է ամեն ինչ սկզբունքը»
25.04.2014
13:30
Օրեր առաջ ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձաժողովը հրապարակեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը: Ըստ դրա, որպես կառավարման համակարգի հնարավոր այլընտրանք առաջարկվում է կառավարման խորհրդարանական համակարգը:

«Սահմանադրական բարեփոխումների  ներկա հայեցակարգի առանցքը կառավարման ձևի, այսինքն իշխանության բաժանման փոփոխումն  է, և միայն այս բաժնում են առկա կոնկրետ առաջարկներ, մնացած մասերում միայն ցանկություններ են՝ առանց դրանց իրականացման մեխանիզմների»,  սահմանադրական բարեփոխումների և պետական կառավարման ձևերի վերաբերյալ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած փորձագիտական քննարկմանն ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը:

Վերջինս նաև մտավախություն հայտնեց, որ եթե սահմանադրական փոփոխությունների  ներկա հայեցակարգը հաստատվի, ապա այն կամրապնդի մենիշխանական համակարգի հիմքերը:

Նշենք, որ ըստ ներկայացված հայեցակարգի՝  հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից: Իսկ վարչապետը պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջև:

Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը միանշանակ չընդունվեց հասարակության տարբեր շրջանակների կողմից:

«Հայաստանում ժողովրդավարության,  մարդու իրավունքների, կառավարման արդյունավետության և այլ ոլորտներում առկա են լուրջ խնդիրներ, սակայն դրանք առանց ախտորոշման, միայն սահմանադրական բարեփոխումներով լուծել հնարավոր չէ», նման կարծիք հայտնեց  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:

Բարեփոխումների անհրաժեշտությունը կասկածի տակ առավ նաև փորձագիտական քննարկման մյուս մասնակիցը՝ քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը, ով համեմատեց ներկա իրավիճակը 2005թ.-ի հետ, երբ վերջին անգամ իրականացվեցին սահմանադրական փոփոխություններ.

 «Այս պահին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը այնքան ակտուալ չէ, որքան այն ժամանակ», եզրակացրեց Մարգարովը:

Բանախոսների կողմից կասկածի տակ առնվեց նաև սահմանադրական բարեփոխումների ներկա հայեցակարգում ընդգրկված դրույթների հնարավոր արդյունավետությունը:

«Ես չեմ հասկանում, թե ՍԴ բարեփոխումների հայեցակարգը ինչ փաստաթուղթ է, այստեղ չափազանց շատ խնդիրներ կան, իսկ հայեցակարգի իրավական մասը ակնհայտորեն սահմանափակելու է մարդու իրավունքներն ու ազատությունները», ասաց տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը` նշելով, որ միայն մի քանի եզակի դրույթներ կան, որոնք որոշակի դրական բարեփոխման հույս են տալիս, սակայն դրանք խիստ անորոշ են. Խուրշուդյանը մասնավորապես հիշատակեց խորհրդարանական ընտրությունների համամասնական կարգին անցնելուն վերաբերող դրույթը:

«Եթե կա կամք, ապա բարեփոխումները հնարավոր է իրականացնել նաև առանց սահմանադրական փոփոխությունների», նկատեց Խուրշուդյանը՝ հավելելով, որ ՀՀ ստեղծման օրից ստեղծվել է մշակույթ, երբ ընդունված չէ ասել, որ կան խնդիրներ և այդ դեպքում պարզ չէ՝ ինչի՞ լուծումն են այս բարեփոխումները:

Բարեփոխումների առկա հայեցակետը հիմնականում բացասական գնահատեց սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը, ով ասաց, որ կառավարման ձևի փոփոխության մասով հայեցակարգում առկա են լուրջ վտանգներ:

«Գերակշռում է «հաղթողը վերցնում է ամեն ինչ» սկզբունքը», ասաց Մազմանյանը, հավելելով, որ այն հիմնավորումը, թե բարեփոխումները երկրում առավել կայունություն են մտցնելու, իրականում խաթարելու են ժողովրդավարական հասարակության հիմնական սկզբունքներից մեկը, որը ենթադրում է ոչ կայուն իրավիճակների հնարավորություն հատկապես քաղաքական կյանքում, երբ դրա անհրաժեշտությունը կա:

«Երկարատև առումով այս հայեցակարգը կայունության շատ թույլ մոդել է առաջարկում», եզրափակեց սահմանադրական իրավունքի մասնագետը:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների առկա հայեցակարգին բացասական գնահատական է տվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր խոսքում նշելով, որ այս պահին առկա չէ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն և դրանք պետք է անել միայն այն ժամանակ, երբ այլ ճանապարհ չկա, ինչպես իր կառավարման ժամանակ՝ 2005թ.-ին:

Այս մեկնաբանությունը որոշ շրջանակներում մեկնաբանվեց որպես երկրորդ նախագահի՝ քաղաքականություն վերադառնալու փորձ: Այս տեսակետը չի կիսում քաղաքագետ Մարգարովը, ով ասաց, որ երկրորդ նախագահի ցանկացած հայտարարություն էլ վերադարձի փորձ է որակվում:

Ապրիլի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ փորձագիտական քննարկում ՝ սահմանադրական բարեփոխումների և պետական կառավարման ձևերի շուրջ: Բանախոսներն էին՝ Աշոտ Խուրշուդյանը՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ, Ալեքսանդր Մարգարովը՝ քաղաքագետ, Արմեն Մազմանյանը՝ սահմանադրական իրավունքի մասնագետ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով:
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ