Քննարկում. «Իրադրությունը Թուրքիայում և Հայաստանում»
Ապրիլի 23, 12:00

Հայոց ցեղասպանության  99-րդ տարելիցը  ապրիլի 24-ին կնշվի Ստամբուլում և Թուրքիայի տարբեր այլ քաղաքներում, այս հավաքները տարեցտարի ավելի մասսայական են դառնում, և մասնակցում են ոչ միայն  Թուրքիայում բնակվող հայեր, այլ նաև մեծաթիվ քրդեր ու թուրքեր:

Այս մասին «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Իրադրությունը Թուրքիայում և Հայաստանում 99 տարի անց» թեմայով քննարկմանը ասաց լրագրող, թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալչին, ով քննարկմանն էր միացել  տեսազանգով:

Նալչին ընգծեց, որ հիմնականում ակտիվություն դրսևորողները քրդական կուսակցության ներկայացուցիչներն են և համալսարանական երիտասարդությունը: Արդեն այսօր Ստամբուլում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հավաք է տեղի ունեցել, իսկ վաղը՝ ապրիլի 24-ին,  սպասվում է առավել մարդաշատ հավաք Թաքսիմ հրապարակում:

Ապրիլի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Իրադրությունը Թուրքիայում և Հայաստանում 99 տարի անց» թեմայով քննարկում: Քննարկման բանախոսներն էին թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, լրագրող, թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալչին և թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Կարդացեք ավելին:

Այլ ալբոմներ
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ