Սիրիական ճգնաժամի վերջը չի երևում
22.04.2014
11:00
Հայկական կողմի քաղաքականությունում յուրաքանչյուր սխալ կարող է Սիրիայի հայկական թաղամասերի համար կործանման վտանգ ստեղծել:
Սիրիայում երեք տարի ընթացող քաղաքացիական պատերազմում տարբեր տվյալներով արդեն զոհվել է մոտ 150 հազար մարդ: Այս հումանիտար աղետի կիզակետում են նաև սիրիաբնակ մեծաթիվ հայեր:

«Սիրիայում հայկական թաղամասերին կից առկա են ապստամբական թաղամասեր, որտեղ մարտեր են ընթանում, հայկական կողմի սխալ քաղաքականությունը կարող է այդ թաղամասերի համար կործանման վտանգ ստեղծել»,- նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան, լրագրող Վիգեն Չեթերյանը, ով Սիրիայում տիրող վիճակի հետ կապված իր մոտեցումները ներկայացրեց «Քաղաքականությունը և բռնությունը Սիրիայում» թեմայով «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած հանդիպմանը:

Սիրիան որպես պետականություն այժմ քանդված է, և այս պայքարում նախագահ Բաշար ալ-Ասադը, որպես տոհմական առաջնորդ, պատրաստ չէ զիջումների, և պայքարը շարունակվելու է. սիրիական կոնֆլիկտի վերջը դեռ չի երևում, նշում է Չեթերյանը:

Սիրիայի իշխանական ուժերը զարգացնում են այն տեսակետը, որ հետադիմական ուժերի հարձակումները կատարվում են իշխանության՝ հակաարևմտյան, հակաիսրայելական լինելու պատճառով, բացատրում է Չեթերյանը:

Սակայն, նա ընդգծեց, որ պետք չէ գնալ առավել հեշտ ճանապարհով և ամեն ինչի մեջ տեսնել ԱՄՆ-Ռուսաստան, կամ շիա-սուննի կոնֆլիկտ. «Բոլոր հեղափոխությունների ու մասսայական շարժումների արմատներն այն հողում են, որտեղ սկիզբ են առել», մատնանշեց քաղաքական վերլուծաբանը:

Անդրադառնալով հայաբնակ Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններին՝ Չեթերյանը նկատեց, որ հիմք չի տեսնում Ղրիմում և Քեսաբում տեղի ունեցածի միջև կապ գտնելու համար: Ըստ վերլուծաբանի՝ սկսած 2011թ.-ից ցանկացած պահի էլ Քեսաբի վրա հարձակումը հնարավոր էր, և այստեղ առավելապես առկա է թուրքական գործոնը, որը մեծ դեր է ունեցել Քեսաբի վրա կատարված հարձակման մեջ:

«Տեղի ունեցածի վերաբերյալ հայկական կողմի ինֆորմացիոն արձագանքը խիստ անգրագետ էր. հաշվի չէր առնվել ինֆորմացիոն պատերազմի հնարավոր ազդեցությունը Սիրիայում գտնվող հայերի վրա», - կարծում է Չեթերյանը:

Ինչպես Սիրիայում, այնպես էլ ամբողջ Մերձավոր Արևելքում հայկական բնակչությունը գնալով նվազում է, և այս պայմաններում դժվար է տեղ հասցնել սեփական՝ հայկական ասելիքը:

«Այսօր մեր համայնքները Մերձավոր Արևելքում վերածվել են գետոներում ապրող մարդկանց, մենք հիմա չունենք ինտելեկտուալ ռեսուրս` տեղական հանրային կարծիքի հետ դիսկուրսի մեջ մտնելու և մեր տեսակետը ներկայացնելու համար», հավելեց վերլուծաբանը:

Հայկական պետությունն իր գոյության ընթացքում արդեն երկրորդ անգամն է նման իրավիճակում, երբ հայկական համայնքին օգնության կարիք կա. «Սա առաջին հարվածը չէ հայկական համայնքներին, հայկական պետականությունը պետք է պատրաստ լինի օժանդակել և ընդունել իր համայնքներին»,- ասաց  Չեթերյանը` նշելով նաև, որ ցեղասպանության հարյուրամյակը լավ առիթ է մեր խոսքը տեղ հասցնելու համար, -«սակայն մենք պետք է հասկանանք՝ ո՞րն է մեր խոսքը և կարողանանք մեր ցավը դարձնել համամարդկային», եզրափակեց Չեթերյանը:

Ապրիլի 22-ին «Մեդիա կենտրոնի» հյուրասրահում էր քաղաքական վերլուծաբան, լրագրող Վիգեն Չեթերյանը` «Քաղաքականությունը և բռնությունը Սիրիայում» թեմայով մամուլի ասուլիսով:

Վիգեն Չեթերյանի մասին

Վիգեն Չեթերյանը լրագրող է և քաղաքական վերլուծաբան: Դասավանդում է Վեբստերի համալսարանի ժնևյան մասնաճյուղում` մեդիա հաղորդակցությունների ֆակուլտետում: Լոնդոնի համալսարանի Արևելագիտության դպրոցի (SOAS) գիտաշխատող է:

Հեղինակել է «Վերակառուցումից մինչև գունավոր հեղափոխություններ. բարեփոխում և հեղափոխություն` կոմունիզմից հետո» (From Perestroika to Rainbow Revolutions: Reform and Revolution after Communism), «Պատերազմը և խաղաղությունը Կովկասում» (War and Peace in the Caucasus: Russia’s Troubled Frontier) աշխատությունները:

Եղել է կովկասյան տարածաշրջանի բոլոր թեժ գոտիներում: 1992 թ. առաջին անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ և լուսաբանել պատերազմական գործողությունները: Ավելի ուշ եղել է Չեչնիայում և Վրաստանում:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ»
08.12.2017
13:00
Դեկտեմբերի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ» թեմայով:
«Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց. սեյսմիկ անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում»
07.12.2017
11:00
1988թ․ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի մարդկային ու նյութական կորուստներն աղետալի էին։ Տուժեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, ավերվեց հանրապետության բնակֆոնդի 17 տոկոսը։
«2015թ․ սահմանադրական փոփոխությունների արդյունքներն ու ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի վրա»
06.12.2017
12:00
Դեկտեմբերի 6-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «2015թ․ սահմանադրական փոփոխությունների արդյունքներն ու ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի վրա» թեմայով:
2015թ․ դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե։ Հանրաքվեի դրված Սահմանադրության նախագծով առաջարկվում էր անցում կատարել կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական համակարգի:
«Բռնության ենթարկված կանանց շրջանում ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը»
05.12.2017
12:00
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը աշխարհում անցկացվում է Ընդդեմ գենդերային բռնության 16 օրյակ, որի շրջանակում դեկտեմբերի 5-ին Մեդիա կենտրոնում անկացվեց մամլո ասուլիս «Բռնությանն արդարացում չկա» տարածաշրջանային ակցիայի վերաբերյալ:
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանում. միջազգային պարտավորություններ, նախընտրական խոստումներ և իրականություն
04.12.2017
12:00
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որի առնչությամբ դեկտեմբերի 4-ին Մեդիա կենտրոնում կազմակերպվեց քննարկում` «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանում. միջազգային պարտավորություններ, նախընտրական խոստումներ և իրականություն» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ