Ֆիլմի դիտում-քննարկում.«Քեսաբ»
Ապրիլի 17, 15:00

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը երեկ բազմամարդ էր, այստեղ «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ  տեղի ունեցավ վավերագրող ռեժիսոր Նանե Բագրատունու «Քեսաբ» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը պատմում է Միջերկրական ծովի ափին գտնվող հին հայկական բնակավայր Քեսաբի պատմության ու ավանդույթների մասին:

Ցուցադրության շուրջ հարյուր մասնակիցների մեջ էին նաև նախկինում Քեսաբից Հայաստան հայրենադարձածներ, ովքեր պատմեցին Քեսաբի իրենց հիշողությունների մասին` հիշելով նաև հայրենադարձությունից հետո Սովետական Հայաստանում կրած զրկանքները:

Ֆիլմի դիտմանը ներկա էր նաև ամիսներ առաջ Քեսաբից Հայաստան տեղափոխված ՌիթաՄանճիկյանը, ով կիսվեց Սիրիայից իր ունեցած թարմ տեղեկություններով.

«Քեսաբցիները հույսով են, որ իրենց տները պետք է վերադառնան, այնտեղ այն տխուր վիճակը չէ, ինչպես բոլորը տպավորված են այստեղ»,- ասաց Ռիթան:

Ապրիլի 17-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Քեսաբ» ֆիլմաշարի առաջին մասի ցուցադրությունը: Ֆիլմին հաջորդեց քննարկում ֆիլմի համահեղինակ, ռեժիսոր Նանե Բագրատունու և քեսապցի Ռիթա Մանճիկյանի հետ:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
«Նոր կառավարություն. անելիքներ և հեռանկարներ»
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ