«Քեսաբի» ցուցադրությունը Վանաձորում
17.04.2014
15:00
Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը երեկ բազմամարդ էր, այստեղ «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ տեղի ունեցավ վավերագրող ռեժիսոր Նանե Բագրատունու «Քեսաբ» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը պատմում է Միջերկրական ծովի ափին գտնվող հին հայկական բնակավայր Քեսաբի պատմության ու ավանդույթների մասին:

Ֆիլմը նկարվել էր 2009-2010 թ.-երին, սակայն, ինչպես ցուցադրմանը հաջորդած քննարկման ժամանակ նշեց ֆիլմի հեղինակը, այն արդիական է հիմա, հատկապես հաշվի առնելով մամուլում Քեսաբի շուրջ առկա մեծածավալ ապատեղեկատվությունը: Բագրատունին մատնանշեց, որ ճանաչողությունը մեզ կմղի առավել ադեկվատ արձագանքելու այժմ տեղի ունեցող իրադարձություններին:

«Երբ ես առաջին անգամ եղա Քեսաբում, տեսա պատմության, գրականության մեջ ինձ հանդիպած պատմական Հայաստանը»,- իր խոսքում ասաց ֆիլմի հեղինակը:

Ցուցադրության շուրջ հարյուր մասնակիցների մեջ էին նաև նախկինում Քեսաբից Հայաստան հայրենադարձածներ, ովքեր պատմեցին Քեսաբի իրենց հիշողությունների մասին` հիշելով նաև հայրենադարձությունից հետո Սովետական Հայաստանում կրած զրկանքները:

Ֆիլմի դիտմանը ներկա էր նաև ամիսներ առաջ Քեսաբից Հայաստան տեղափոխված ՌիթաՄանճիկյանը, ով կիսվեց Սիրիայից իր ունեցած թարմ տեղեկություններով.

«Քեսաբցիները հույսով են, որ իրենց տները պետք է վերադառնան, այնտեղ այն տխուր վիճակը չէ, ինչպես բոլորը տպավորված են այստեղ»,- ասաց Ռիթան:

Ֆիլմի դիտմանը պետք է մասնակցեին նաև «Եռագոյն» արևմտահայ լրատվականի ներկայացուցիչները, ովքեր Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ առաջինն էին արձագանքել, մեզ ուղղված նամակում նրանք ևս իրենց լավատեսությունն են հայտնում քեսաբահայերի ճակատագրի վերաբերյալ.

«Քաջածանօթ ըլլալով քեսապցիի նկարագրին՝ համոզուած ենք, որ Քեսապի եւ քեսապցիներու ապրած այս դժուարին օրերը անցողիկ են. Որովհետեւ Քեսապը ազատագրելն ու ապահով դարձնելը կըբխի նաեւ Սուրիոյ իշխանութեան շահերէն, Սուրիական բանակը Քեսապը կըվերադարձնէ, իսկ միահամուռ կերպով իր դարաւոր հողին կառչած Քեսապահայութիւնը դարձեալ պիտի շէնացնէ իր սիրելի օրրանը»,- վստահություն է հայտնում «Եռագոյն»-ի ներկայացուցիչը:

Հավելենք, որ Նանե Բագրատունու «Քեսաբ» ֆիլմը ցուցադրվել է նաև Երևանում ու Գյումրիում, ֆիլմի հեղինակը նշեց, որ սա միայն առաջին մասն էր, և ֆիլմի մյուս մասերը դեռ պետք է ներկայացնեն հայկական Քեսաբը ներսից:

Ապրիլի 17-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Քեսաբ» ֆիլմաշարի առաջին մասի ցուցադրությունը: Ֆիլմին հաջորդեց քննարկում ֆիլմի համահեղինակ, ռեժիսոր Նանե Բագրատունու և քեսապցի Ռիթա Մանճիկյանի հետ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Բռնությունը ՄԻԱՎ-ով ապրող կանանց նկատմամբ» հետազոտության արդյունքները
24.12.2018
11:00
Դեկտեմբերի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվեց «Բռնությունը ՄԻԱՎ-ով ապրող կանանց նկատմամբ» հետազոտության արդյունքները:
«Սոցիալական քաղաքականություն. աղքատությու՞ն, թե՞ արդարություն. ի՞նչ ճանապարհ կընտրի Հայաստանը»
21.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ քննարկում՝ «Սոցիալական քաղաքականություն. աղքատությու՞ն, թե՞ արդարություն. ի՞նչ ճանապարհ կընտրի Հայաստանը» թեմայով:
Բարձր մակարդակով ստացվում է խոսել Ռուսաստանի հետ, սակայն ավելի ցածր մակարդակում բարդություններ կան
21.12.2018
11:00
Չեմ կասկածում, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք ՌԴ-ի հետ որևէ խնդիր չունենք, սակայն սա, ասես, իր անձնական ուղիղ կապի մակարդակն է, մնացած բոլոր դաշտերում, երևի թե, կան բացթողումներ, որոնք տարբեր հարցադրումների հիմք են հանդիսանում։
«Մշակութային ոլորտի խնդիրներն ու ակնկալվող բարեփոխումները. 2018թ. ամփոփում»
20.12.2018
12:00
Դեկտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մշակութային ոլորտի խնդիրներն ու ակնկալվող բարեփոխումները. 2018թ. ամփոփում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ