ՀՀ ինքնիշխանության կորստի վտանգ
14.04.2014
15:00
«Այսօր Մաքսային միությունն է առաջնային մարտահրավերը Հայաստանի համար». Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցած «ՀՀ պետականության առջեւ ծառացած մարտահրավերները» թեմայով հանրային քննարկմանը:

Մասնակից բոլոր բանախոսները ընդգծեցին ՀՀ ինքնիշխանության կորստի առկա վտանգը:

«Մարդիկ այդպես էլ այս երկրում չտեսան, թե ինչ են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները». ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, ընդգծելով, որ հանրային բարեկեցության հիմքը ինքնիշխանության մեջ է:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանն անդրադարձավ ՌԴ-ի կողմից վարվող արտաքին քաղաքականության մեզ համար հնարավոր վտանգներին. «Ռուսաստանը պատրաստում է իրավական հիմք այլ երկրների հանդեպ ուժ կիրառելու համար», -նշեց Գրիգորյանը:

Նա կարծիք հայտնեց նաև, որ ռուսական քարոզչական լրատվականների ազդեցությունը խիստ վտանգավոր է հայաստանյան հասարակության համար.

«Հայաստանը պետք է սահմանափակի ռուսական քարոզչական մեդիայի հեռարձակումը ՀՀ-ում»,- առաջարկ հնչեցրեց Գրիգորյանը, շեշտելով, որ խոսքը ոչ թե ռուսական լրատվականների հեռարձակման դադարեցման մասին է, այլ մասնակի սահմանափակման:

Առաջարկը երկարատև քննարկման առիթ դարձավ, մտահոգություններ արտահայտվեցին, որ որևէ մեդիայի սահմանափակումը կարող է վատ նախադեպ դառնալ և օգտագործվել հասարակության դեմ:

Քննարկման մասնակիցներից քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը անդրադարձավ հանրության հետ աշխատանքի խնդրին, նշելով, որ մարդկանց պետք է բացատրել, թե ինքնիշխանության կորուստն ինչպես կարող է վնասել իրենց անձնապես:

«Մենք չենք կարողանում մարդկանց բացատրել, թե կատարվող գործընթացները ինչպես են դիպչելու իրենց անձնական շահին»,- համեմատելով «Դեմ եմ» շարժման հաջող օրինակի հետ՝ ասաց  Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Ինչպես քննարկման բանախոսները, այնպես էլ բազմաթիվ մասնակիցներն ընգծեցին, որ 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում ժողովրդավարական կառավարման գործընթացները, ազգային անվտանգությունը, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, ազատ տնտեսության եւ սոցիալական արդարության կայացումը, ազգային ինքնության մաս կազմող պատմամշակութային եւ կրթական արժեքներն անկում ապրելու միտում են դրսևորում:

Ապրիլի 14-ին, Կոնգրես հյուրանոցում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ տեղի ունեցավ «ՀՀ պետականության առջեւ ծառացած մարտահրավերները» թեմայով հանրային հանդիպում: Բանախոսներն էին Լարիսա Մինասյանը՝ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի գործադիր տնօրեն, Վահրամ Մարտիրոսյանը՝ գրող, կինոսցենարիստ, Ավետիք Իշխանյանը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, Արթուր Սաքունցը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, Լևոն Բարսեղյանը՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահՍտեփան Գրիգորյանը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Ստեփան Դանիելյանը` Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի նախագահ, Ռուբեն Բաբայանը` Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ