Հայաստանն արտաքին քաղաքականությունում պիտի օգուտ քաղի ուրիշների սխալներից
08.04.2014
12:00
Հայաստանի հաջողությունները արտաքին քաղաքականությունում հիմնված են ուրիշների` Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թույլ տրված սխալների վրա և հիմնական ուղղությունները պետք է լինեն այդ սխալներից օգուտ քաղելը. այս մասին նշեց քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանն այսօր՝ «Արդյոք Հայաստանն ինքնուրո՞ւյն է արտաքին քաղաքական որոշումներում» թեմայով քննարկմանը:

Գիրագոսյանի կարծիքով` մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականության բանաձևին Հայաստանի «դեմ» քվերակությունը սխալ էր, «սակայն այդ սխալի համար Հայաստանը մեծ գին չի վճարել և պարտադիր էլ չէ, որ վճարի, քանի բոլոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ են կիրառվում»:

Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է՝ ՄԱԿ-ում այդպիսի քվերակությունը ինքնուրույն որոշում էր. «Այդ որոշումը կայացնելիս Հայաստանը հաշվի է առել արտաքին ուժերը, դրանց ազդեցությունը և չափսերը: Այլ կերպ համաշխարհային քաղաքականությունում չի լինում: Ոչ մի երկիր, նույնիսկ ԱՄՆ-ն, առանց իրավիճակը գնահատելու որոշում չի կայացնում»:

Ռիչարդ Գիրագոսյանի գնահատմամբ՝ վերջին 4 տարիներին ՀՀ արտաքին քաղաքականության ամենամեծ սխալը մեկն է` սեպտեմբերի 3-ը, «երբ Հայաստանը հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման հետ պայմանագիրը ստորագրել»:

Ալեքսանդր Իսկանդարյանն էլ հակադարձեց. «Սեպտեմբերի 3-ը Հայաստանի արտաքին քաղաքականության ձախողումը չէր, քանի որ այդ որոշումը կայացվել է Հայաստանից դուրս և Հայաստանը չէր կարող խուսափել այս որոշումից, քանի որ այլընտրանք չկար»:

Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին` Ռիչարդ Գիրագոսյանը նշեց, որ ՌԴ-ն այս հարցում ազդեցություն չի ունեցել. «Այդ որոշումը կայացվել է երկու Սարգսյանների կողմից` նախագահի և վարչապետի»:  Գիրագոսյանը նաև հավելեց, որ եթե «Ազգային ժողովի նախագահը զբաղեցնի վարչապետի պաշտոնը, դա կլինի մեծ պարտություն և նահանջ Հայաստանի ժողովրդավարացման և զարգացման առումով»:

Ալեքսանդր Իսկանդարյանը համակարծիք է, որ վարչապետի հրաժարականի վրա դրսից որևէ ուժ չի ազդել. «Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի քաղաքականության մեջ` միայն ներքին հարցեր են»: Քաղաքագետը չի կարծում, որ վարչապետի հրաժարականից հետո հեղափոխական փոփոխություններ կլինեն, «սակայն ասել, որ փոփոխություններ ընդհանրապես չեն լինի, սխալ է»:

Անդրադառնալով Սիրիայի խնդրին՝ Կովկասի ինստիտուտի ղեկավարը նշեց. «Սիրիան Ռուսաստանի հաջողություններից մեկն է և նա փորձում է կրկին այդ խաղաքարտը խաղարկել Քեսաբի հարցում»:

Ռիչարդ Գիրագոսյանն էլ հավելեց, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ այլ պետությունները չեն մտածում Քեսաբի հայության մասին: «Այս ամենն արվում է Ռուսաստանի շահերի պաշտպանության և Թուրքիայի դիրքերի խարխլման համար: Մենք խոցելի ենք այս առումով, այդ պատճառով պետք է զուսպ արձագանքել: Փորձ արվեց Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները նմանեցնել Ցեղասպանությանը, սակայն սա միայն կթուլացնի ցեղասպանության փաստը միջազգային հանրության աչքում»:

Ապրիլի 8-ին«Մեդիակենտրոնում» տեղի ունեցավքննարկում՝ «Արդյոք Հայաստանն ինքնուրո՞ւյն է արտաքին քաղաքական որոշումներում» թեմայով: Այննախաձեռնել էրՊատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան գրասենյակը:Քննարկման բանախոսներն էին՝ Ռիչարդ Գիրագոսյանը` քաղաքագետ, Տարածաշրջանայինհետազոտություններիկենտրոնի ղեկավարև Ալեքսանդր Իսկանդարյանը` քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի ղեկավար:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ