«Դ!եմ եմ»-ը կոչ է անում քաղաքացիներին անհապաղ դիմում-իրազեկում ներկայացնել
05.04.2014
11:00
«Սահմանադրական դատարանում կուտակային կենսաթոշակային համակարգի մի շարք հոդվածներ էին վիճարկվում, և այդ առնչությամբ ՍԴ-ի տված գնահատականը մենք դրական ենք գնահատում»,- ասաց «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն այսօր՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին:

Հակոբ Արշակյանը նշեց, որ հիմա էլ մարդիկ ազատ են ընտրելու՝ վճարել գումարները, թե ոչ. «Քանի որ ընդամենը 5.000 մարդ է ընտրել ֆոնդեր, նշանակում է՝ 120.000 մարդ` այսինքն 97%-ը, ֆոնդեր չեն ընտրել: Հաշվի առնելով այս հանգամանքը, պետք է անհապաղ այս օրենքը չեղարկել, անցնել նախորդ համակարգին և վերադարձնել մարդկանց գումարները»:

Նախաձեռնության անդամ Դավիթ Դավթյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանը հանգուցալուծող օղակ չէ. «Սահմանադրական դատարանը իրավական առումով մեր պնդումները հաստատեց, որ, այո, այդ կետերը հակասահմանադրական են: Բայց սոցիալական առումով այս հարցին լուծում չտրվեց»:

«Դեմ եմ»-ը կոչ է անում քաղաքացիներին անհապաղ լրացնել մշակված դիմումաձևերը և ուղարկել-իրազեկել համապատասխան պետական մարմիններին իրենց՝ կուտակային կենսաթոշակային համակարգին չմիանալու դիրքորոշման մասին:

«Դիմումներից մեկը պետք է ուղարկվի Կենտրոնական դեպոզիտարիա, Ֆինանսների նախարարություն և Կենտրոնական բանկ: Երկրորդ դիմումն աշխատողը պետք է ուղարկի գործատուին: Վերջինիս հիման վրա գործատուն կարող է դիմել Ֆինանսների նախարարություն և Պետական եկամուտների կոմիտե, որպեսզի փոփոխվի հաշվետվությունների ներկայացման ձևը»,- պարզաբանեց Դավիթ Մանուկյանը:

Դավիթ Դավթյանը նշեց, որ միայն դիմումներ գրելով պայքարը չի ավարտվում. «Պետք  է դուրս գալ և պայքարել: Հնարավորության կա լուծումներ գտնելու»:

«Դեմ եմ» նախաձեռնությունը բարձրացրեց նաև պատասխանատվության խնդիրը: Դավիթ Մանուկյանը փաստեց, որ մինչ օրենքի ընդունումն այն տարբեր փորձաքննություններ է անցնում թե նախագահի աշխատակազմում, թե Արդարադատության նախարարությունում. «Հիմա մենք բարձրացնում ենք պատասխանատվության հարցը: Ո՞րտեղ են եղել այդ բաժիններն օրենքի մշակման այս 10 տարիների ընթացքում, որ նման թափթված, փնթի, հակասահմանադրական նորմերով լի օրենքը հասել է Ազգային ժողով, հաստատվել է, նախագահն էլ ստորագրել է»:

Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին, «Դեմ եմ» նախաձեռնության անդամները նշեցին, որ երբեք իրենց օրակարգում այդ հարցը չի եղել և այդ հրաժարականը չի կարող ազդել «Դեմ եմ»-ի պայքարի վրա:

Նախաձեռնության անդամները նաև տեղեկացրին, որ ապրիլի 12-ին՝ ժամը 14:00, Մատենադարանի մոտ նախատեսում են հավաք: Իսկ մինչև այդ կլինեն ավտոերթեր, իրազեկման  այլ ակցիաներ:

Ապրիլի 5-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դեմ! եմ»նախաձեռնության մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն են«Դեմ! եմ» նախաձեռնության անդամներ Դավիթ Մանուկյանը, Դավիթ Դավթյանը և Հակոբ Արշակյանը:

Հիշեցնենք, որ «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն իր առջև խնդիր է դրել պայքարել գործող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի, դեմ, քանի որ այն բնորոշող բազմաթիվ նորմեր հակասոցիալական են, հակասահմանադրական են, սահմանափակում և խախտում են քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու ազատությունները:


Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ