Քեսաբը ոչ թե գաղթօջախ է, այլ Կիլիկյան Հայաստանի պատառիկ
04.04.2014
14:00
«Պատմական Հայաստանից մեզ մնացած միակ պատառիկն էր Քեսաբը: Տեղի ունեցած հարկադիր տեղահանությունը միայն քեսաբցիների ցավը չէ, ամբողջ հայության ցավն է: Քեսաբն անցյալ չէ, Քեսաբը ներկա է և ապագա է»,-ասաց քեսաբցի Յակոբ Քորթմոսեանը այսօր՝ «Քեսաբ» ֆիլմի ցուցադրություն-քննարկմանը:

«Մեդիա կենտրոնում» այսօր ցուցադրվեց Սիրիայի և Թուրքիայի սահմանին՝ Միջերկրական ծովի ափին գտնվող հին հայկական բնակավայրի` Քեսաբի պատմությունը ներկայացնող ֆիլմաշարի առաջին ֆիլմը:

Մինչ ֆիլմի ցուցադրումը Լաթաքիայից Սիրիահայության շտապ օգնության գործադիր մարմնի անդամ Կարո Մանճիկյանը  տեսազանգով տեղեկացրեց վերջին նորությունները.

«Քեսաբից հավաստի տեղեկություններ չունենք, գիտենք այնքան, որքան լսում ենք տարբեր մարդկանցից և հարակից թուրք գյուղերի մեր բարեկամներից: Դրացի թուրքական գյուղերում վաճառքի են հանում քեսաբցիների կահկարասին, այսինքն՝ թալան է Քեսաբում: Բացի այդ  անկարող 25 ծերերի մասին ոչ մի ստույգ տեղեկություն չունենք: Թուրքական միջամտությունն ուղղակի եղավ Քեսաբից մեր տեղահանության մեջ: Այս պահին Լաթաքիայի Ս. Աստվածածին եկեղեցում են գտնվում 150 քեսաբցիներ՝ նրանք բոլորն էլ մի բանի մասին են մտածում՝ Քեսաբ վերադառնալու»:

«Քեսաբ» ֆիլմում տեղաբնակները ներկայացնում են իրենց պատմությունը սկսած մեր թվարկությունից առաջ` Տիգրան Մեծի ժամանակներից, հասնում են մինչ 21-րդ դար: Անդրադառնում են թուրքերի կողմից կազմակերպած 1909թ.-ի տեղահանությանն ու թալանին, 1915թ.-ի հայոց եղեռնին, և դրանից 3 տարի անց իրենց վերադարձին:

Քեսաբցի գիտնական, ազգագրագետ Հակոբ Չոլաքյանը, արաբ գիտնական Նիզար Խալիլին, պատմում են Քեսաբի պատմությունը փաստերով, իսկ բնակիչները` փոքրիկ դպրոցահասակներից մինչ տարեցներ ներկայացնում են իրենց անձնական պատմությունները, մասնավոր դիպվածներ:

102-ամյա քեսաբցի Գալիլ Նանան /Գալիլիա Մանճիկյանը/, ով 1915թ.-ին 7 ամյա աղջնակ է եղել, պատմում է եղեռնի մասին իր հիշողությունները` խոսելով իր ձեռքի փրկարար դաջվածքի մասին: Ֆիլմում ներկայացվում է քեսաբցու կյանքն ու գոյատևման գաղտնիքները, ազգային ինքագիտակցությունն ու մշակութային առանձնահատկությունները, Քեսաբ հայկական մշակութային կղզին, որը հարատևել է թուրքական պետության եռակողմ հարևանությամբ, արաբների հետ համակեցությամբ:

Քեսաբահայ լրագրող Սալբի Սաղտըճեանի կարծիքով՝ տեղի ունեցածը միայն տեղահանություն չէր, այլ պատմության, ժառանգության ոչնչացում. «Քեսաբը շատ մեծ ժառանգություն և իմաստ ունի հայության համար: Քեսաբցին համոզված է, որ եթե վերադառնա, շատ բան պիտի չգտնե, բայց վճռական է, որ պիտի վերադառնա»:

«Քեսաբը ոչ թե գաղթօջախ է, այլ Կիլիկյան Հայաստանի պատառիկ»,-ասաց ֆիլմի հեղինակ Նանե Բագրատունին քննարկման ընթացքում` կոչ անելով լրագրողներին գրելուց առաջ զգոն լինել ու քաջատեղյակ, քանի որ ռազմաքաղաքական նշանակության Քեսաբի վերաբերյալ ապատեղեկատվությունը լուրջ բացասական հետևանքների կարող է հանգեցնել:

Ապրիլի 4-ին «Մեդիակենտրոնում» տեղիունեցավ «Քեսաբ» ֆիլմաշարիառաջինմասիցուցադրություն-քննարկումը: Բանախոսներն էին` ֆիլմի համահեղինակ և ռեժիսոր Նանե Բագրատունին, քեսաբցիներ Սալբի Սաղտըճեանը և Յակոբ Քորթմոսեանը: Ուղիղ տեսազանգով կապ հաստատեցինք նաև Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցի. վերջին նորությունները լսեցինք Կարո Մանճիկյանից՝սիրիահայության շտապ օգնության գործադիր մարմնի անդամ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ