Փաստաբանը անհեթեթ է համարում նաև փոփոխված մեղադրանքը
03.04.2014
11:00
«Ես դիմել եմ դատարան նոյեմբերի 5-ին ձերբակալված Տիգրան Պետրոսյանին ազատ արձակելու պահանջով, քանի որ նրան առաջադրված մեղադրանքը փոխվել է, իսկ փոփոխված մեղադրանքում նշվում են հանգամանքներ, որոնք հերքում են նախորդ մեղադրանքը»,- ասաց Տիգրան Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր աջակիցների հետ Երևանի Մաշտոցի պողոտայով փորձել էր շարժվել դեպի նախագահական նստավայր: Ոստիկանությունը թույլ չէր տվել շարունակել երթը, տեղի էին ունեցել բախումներ և ձերբակալվել էր ավելի քան 30 մարդ, այդ թվում և Տիգրան Պետրոսյանը։

Արա Զաքարյանը տեղեկացրեց, որ սկզբում իր պաշտպանյալին մեղադրանք էր առաջադրվել Քր.օրենսգրքի 316 հոդված 1-ին մասով (ոստիկանին հրելը). «Մեղադրանքում գրված է, որ Տիգրան Պետրոսյանը քաշքշել և հարվածել է ոստիկան Արա Մարտիրոսյանին: Սակայն հարվածելու վերաբերյալ քրեական գործում ոչ մի տեղեկություն չկա»:

Մեղադրանքի անհիմն լինելը, ըստ փաստաբանի, ապացուցում է ոստիկան Արա Մարտիրոսյանի հետ ընդհանուր առմամբ 15 ժամ տևած առերեսումները: «Ամբողջ ընթացքում բազմաթիվ անգամ թե քննիչի, թե պաշտպանական կողմի հարցերին Արա Մարտիրոսյանը տվել է հստակ պատասխաններ. Տիգրան Պետրոսյանը իրեն հրել է, բայց հարված չի հասցրել»,-նշեց փաստաբանը:

Փաստաբանը կարծում է, որ նախաքննական մարմինը 5 ամիս գործը քննելուց հետո հասկացել է, որ 316 հոդվածի 1-ին մասով Տիգրան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը թույլ է և չեն կարող այն դատարանում պաշտպանել, հետևաբար «որոշեցին առաջադրված մեղադրանքները փոփոխել` մեղադրանքով ավելի անհեթեթ, Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-2 կետերով (խուլիգանություն)»:

Այս մեղադրանքը փաստաբանը նույնպես համարում է անհիմն. «Նոր մեղադրանքի մեջ Տիգրան Պետրոսյանին որևէ խուլիգանական գործողություն վերագրված չէ: Չկա ոչ մի նշում այն մասին, թե ինչպիսի գործողություն կատարելով է Տիգրան Պետրոսյանը խախտել հասարակական կարգը: Մոտ մեկ էջ կազմող մեղադրանքի մեջ մի նախադասություն է, որը վերագրվել է Տիգրան Պետրոսյանին: Այն է, որ քաշքշել և հարվածել է ոստիկան Արա Մարտիրոսյանին»:

Արա Զաքարյանը դիմել  է դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը փոփոխելու միջնորդությամբ. նիստի օրը դեռ հայտնի չէ:

Իսկ նախաքննական մարմնի իրականացրած գործողությունները փաստաբանը համարում է քաղաքական հետապնդում. «Տիգրան Պետրոսյանը պետք է քաղբանտարկյալի կարգավիճակ ստանա: Չի կարելի անձանց հանդեպ քրեական հետապնդում իրականացնել իրենց համոզմունքների համար»:

Ապրիլի 3-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ նոյեմբերի 5-ի ակցիայի մասնակից, կալանավորված Տիգրան Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանի ասուլիսը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունն էին հայտնել նոր ձևավորված կառավարությանը. «Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»։
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ