Քննարկում. «Պալիատիվ օգնության առկա զարգացումները»
Ապրիլի 3, 12:00

Հայաստանում պալիատիվ օգնություն իրականացնելու համար անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներ և կրթական ծրագրեր են մշակվում, նախատեսվում է այն սահմանել որպես բուժօգնության առանձին տեսակ և 2015թ. առանձին տողով ներառել առողջապահության ոլորտի բյուջեում:

«Առաջիկա 1-2 տարում ամոքիչ բուժօգնության կարիք ունեցող յուրաքանչյուր մարզում այդ ծառայությունները հասանելի կլինեն: Մենք աշնանը նախատեսում ենք ձեռք բերել հաբերի տեսքով մորֆին և 2015թ.-ից տարածում ապահովել: Այս պահի դրությամբ մենք ցավազրկող դեղորայքի, այդ թվում` թմրամիջոցների պակաս հանրապետությունում չունենք»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Պալիատիվ օգնության առկա զարգացումները» թեմայով քննարկմանը:

Ապրիլի 3-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Պալիատիվ օգնության առկա զարգացումները» թեմայով: Քննարկման բանախոսներն էին. Սթիվեն Քոննորը՝ գիտությունների դոկտոր, պալիատիվ օգնության հարցերով Բաց հասարակության հիմնադրամների միջազգային խորհրդատու, Վաշինգտոն, Սուրեն Քրմոյանը՝ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար, Վիոլետա Զոփունյան` Իրավունքի զարգացման կենտրոնի տնօրեն:

Կարդացեք ավելին:

Այլ ալբոմներ
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ