2015թ. ամոքիչ բուժօգնությունը հասանելի կլինի բոլոր մարզերում
03.04.2014
12:00
Հայաստանում պալիատիվ օգնություն իրականացնելու համար անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներ և կրթական ծրագրեր են մշակվում, նախատեսվում է այն սահմանել որպես բուժօգնության առանձին տեսակ և 2015թ. առանձին տողով ներառել առողջապահության ոլորտի բյուջեում:

«Առաջիկա 1-2 տարում ամոքիչ բուժօգնության կարիք ունեցող յուրաքանչյուր մարզում այդ ծառայությունները հասանելի կլինեն: Մենք աշնանը նախատեսում ենք ձեռք բերել հաբերի տեսքով մորֆին և 2015թ.-ից տարածում ապահովել: Այս պահի դրությամբ մենք ցավազրկող դեղորայքի, այդ թվում` թմրամիջոցների պակաս հանրապետությունում չունենք»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Պալիատիվ օգնության առկա զարգացումները» թեմայով քննարկմանը:

Քրմոյանը նշեց, որ համապատասխան մասնագետների ապահովումը լուրջ խնդիր է. Հայաստանում պալիատիվ  օգնություն իրականացնելու համար անհրաժեշտ  են մասնագետներ՝ շուրջ 120 բարձրագույն կրթությամբ բժիշկներ և շուրջ  600 բուժքույր.   «Դեռևս այս քանակը մենք չունենք, սակայն կրթական ծրագրեր ենք իրականացրել, նաև պլանավորում ենք դասընթացներ նախաձեռնել Բժշկական համալսարանում»:

Իրավունքի զարգացման կենտրոնի տնօրեն Վիոլետա Զոփունյանի կարծիքով՝ ամենակարևորն այս պահին օրենսդրական բարեփոխումներն են. «Նպատակահարմար կլիներ, որ դրանցից ամենակարևորները շուտ ընդունվեին, օրինակ՝ կլինիկական ստանդարտները, որոնց հիման վրա բժիշկները կարող են առանց սահմանափակումների նշանակումներ անել՝ ըստ հիվանդի ցավի»: Պարոն Քրմոյանը վստահեցրեց, որ մեկ ամսվա ընթացքում  կլինիկական ստանդարտները կհաստատվեն:

Պալիատիվ օգնության հարցերով ԲՀՀ-ի միջազգային խորհրդատու Սթիվեն Քոննորն էլ տեղեկացրեց, որ արդեն 40 տարի է ԱՄՆ-ում աշխատում են պալիատիվ խնամքի ոլորտի ստեղծման ուղղությամբ և կարիքների դեռ 40 տոկոսն են ապահովում, իսկ Հայաստանում պիլոտային ծրագրերով թերևս կարքիների 1%-ը չի բավարարում:

«Ամոքիչ օգնության քաղաքականություն մշակելու գործում բավականին աշխատանք տարվել է Հայաստանում, դեղամիջոցների խնդիրն էլ է լուծված, բայց այստեղ չկան ամենակարևոր՝ ցավի դեմ պայքարող դեղամիջոցները: Ամեն դեպքում Առողջապահության նախարարությունը հակված է փոփոխությունների, պարզապես հեշտ չէ դրանք հասցնել բոլոր ենթակառուցվածքներ»,-նշեց Սթիվեն Քոննորը:

Սուրեն Քրմոյանն էլ հավելեց, որ երբ մի քանի տարի առաջ պալիատիվ բժշկությունը նեդրվեց, շատ շատերը տեղեկություն չունեին, որ իրենց հիվանդության ընթացքը կարող է լինել առանց ցավի. «Կրթելու խնդիր ունենք, կրթել է պետք թե´ պացիենտներին, թե´ ընտանիքի անդամներին, թե´ առավել ևս բժիշկներին»:

Ապրիլի 3-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Պալիատիվ օգնության առկա զարգացումները» թեմայով: Քննարկման բանախոսներն էին. Սթիվեն Քոննորը՝ գիտությունների դոկտոր, պալիատիվ օգնության հարցերով Բաց հասարակության հիմնադրամների միջազգային խորհրդատու, Վաշինգտոն, Սուրեն Քրմոյանը՝ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար, Վիոլետա Զոփունյան` Իրավունքի զարգացման կենտրոնի տնօրեն:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ինչու՞ և ինչպե՞ս գիտական թեզ պաշտպանել Հայաստանում»
19.07.2018
12:30
Հուլիսի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ինչու՞ և ինչպե՞ս գիտական թեզ պաշտպանել Հայաստանում» թեմայով։

Խորհրդային անցյալի գնահատման տարբերությունները ներկա ու նախկին վերնախավերի մոտ
18.07.2018
11:00
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը «Սպիտակեցումից դեպի դատապարտում. մինչհեղափոխական և հետհեղափոխական իշխող քաղաքական վերնախավի մոտեցումները Հայաստանի սովետական անցյալի նկատմամբ» թեմայով հետազոտության արդյունքում հանգել է այն եզրակացությանը, որ խորհրդային ավտորիտար կառավարման վերաբերյալ ներկա ու նախկին իշխանական վերնախավերը բոլորովին տարբեր վերաբերմունք ունեն։
«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի»
17.07.2018
17:00
Հուլիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով։

«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ