Քեսաբահայերը չեն ուզում հեռանալ Սիրիայից
01.04.2014
10:00
«Հայերը շատ ճիշտ կողմնորոշվեցին և գովելի է, որ #SaveKessab հեշթեգը դարձավ թրենդային, չնայած կան չարաշահումներ: Մենք օգտագործեցինք այս փաստը` ևս մեկ անգամ Ցեղասպանության մասին հիշեցնելու»,- ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը` այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Քեսաբահայերը Լաթաքիայում՝ իրադրություն և խնդիրներ» թեմայով քննարկման ընթացքում:

Պարոն Շաքարյանը կոչ արեց զգոն լինել, քանի որ «չի բացառվում, որ առաջիկա ամիսների ընթացքում Քեսաբը լինի կռվախնձոր Թուրքիայի և Սիրիայի միջև»: Նա նաև հավելեց, որ Քեսաբը միակ թուրք-սիրիական սահմանն է, որը չի վերահսկվում ապստամբ գրոհայինների կողմից. «Ես կասեի, որ խնդիրը թուրք-սիրիական էր, պարզապես թուրքերն առիթը բաց չեն թողնում հընթացս հայերին վնասելու»:

Օրերս Լաթաքիայից վերադարձած Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը փաստեց, որ քրիստոնեական փոքրամասնության իրավունքները Սիրիայում զանգվածային կերպով խախտվում են: «Եթե չեղավ Ասադի ռեժիմը, Սիրիայում քրիստոնյաներ չեն մնա»: Այս համատեքստում նա կարևորեց քարոզարշավը, քանի որ աշխարհում Սիրիայի հետ կապված կա ինֆորմացիոն բլոկադա:

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն էլ կարծում է, որ «վերջին մի քանի տարիների իրականությունն ապացուցում է, որ միջազգային իրավունքի ոլորտում էլ գործում է ուժեղի մոտ ամեն ինչ ավելի լավ է ստացվում սկզբունքը»:

Մարուքյանի փոխանցմամբ՝ Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում 320 ընտանիք օգտվում է սննդից, առաջնային ինչ-որ պարագաներ է խնդրում-ստանում: «Նրանք նաև խնդրում էին, որ հայրենակիցներն օգնեն իրենց վերականգնել տնտեսությունը, երբ իրենք վերադառնան Քեսաբ: Այսինքն՝ իրենք գիտեն, որ կորցրել են իրենց ունեցվածքը, բայց վստահ են, որ վաղ թե ուշ վերադառնալու են Քեսաբ, Սիրիայից դուրս կյանքն ընդհանրապես չի քննարկվում»:

Թևան Պողոսյանը վստահ է, որ Հայատանի զորակցությունը քեսաբահայարին շատ կարևոր է. «Ես կոչ եմ անում այցելել Քեսաբ թե´ մտավորականներին, թե´ գործարարներին, թե´ քաղաքական գործիչներին»: 

Ապրիլի 1-ին «Մեդիակենտրոնը» նախաձեռնել էր «Քեսաբահայերը Լաթաքիայում՝ իրադրություն և խնդիրներ» թեմայով քննարկում: Բանախոսներն էին ԱԺ պատգամավորներ ԹևանՊողոսյանն ու Էդմոն Մարուքյանը և թուրքագետ Արտակ Շաքարյանը:

ԱԺ մի քանի պատգամավորներ մարտի 27-28-ը մասնավոր նախաձեռնությամբ այցելել են Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ հանդիպելու Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ապաստան գտած հայերին, ովքեր ավելի վաղ տարհանվել էին իրենց բնակության մշտական վայրից՝ հայկական Քեսաբից:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները
11.12.2018
12:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց դեկտեմբերի 9-ի Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները։
«Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ»
10.12.2018
15:30
Դեկտեմբերի 10-ի Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) մամուլի ասուլիսը «Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ» թեմայով։
«Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»
10.12.2018
12:00
Դեկտեմբերի 10-ին Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի, ՀՔԱՎանաձորի գրասենյակի և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի համատեղ մամուլիասուլիսը «Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»թեմայով:
Քննարկումների շարք. 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրություններ
09.12.2018
13:00
Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնը» անցկացրեց քննարկումների շարք:

ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները
04.12.2018
13:00
Դեկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց «ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները»։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ