Քննարկում. «Զինծառայողի կենսաթոշակային խախտված իրավունք. 7 տարիների քաշքշուկ»
Մարտի 28, 12:00

Մենք խնդրում ենք Պաշտպանության նախարարությանը (ՊՆ)  և Բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալությանը կիրառել 2001 թվականի ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմա-բժշկական հանձնաժողովի տված տեղեկանքը՝ նախկին զինծառայող Գեորգի Մարգարովի հաշմանդամության կարգի վերաբերյալ և վճարել նրան հասնող կենսաթոշակը»,- ասաց Մարգարովի փաստաբան Անի Անտոնյանը, այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Զինծառայողի կենսաթոշակային խախտված իրավունք. 7 տարիների քաշքշուկ» թեմայով քննարկմանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ Գեորգի Մարգարովն ունի հաշմանդամության 2-րդ կարգի մասին որոշում, որում նշված է հաշմանդամության պատճառը, սակայն պետական մարմինների ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով փոխվել է  հաշմանդամության պատճառական կապը. «Արդեն մեկ տարի է կա դատարանի որոշում, որն, ըստ էության, չի կատարվում: ՊՆ-ն կատարում է վճարումների իր պարտավորությունը, բայց այն պետք է բխի ճիշտ տեղեկանքից:  Սակայն Բժշկասոցիալական փորձաքննության  գործակալությունը չի ընդունում ճիշտ տեղեկանքը»:

 

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
«Ուսանողներն` ընդդեմ տարկետման վերացման. պահանջներ և առաջարկներ»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ