Նախկին զինծառայողի թոշակի խախտված իրավունքը
28.03.2014
12:00
Մենք խնդրում ենք Պաշտպանության նախարարությանը (ՊՆ) և Բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալությանը կիրառել 2001 թվականի ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմա-բժշկական հանձնաժողովի տված տեղեկանքը՝ նախկին զինծառայող Գեորգի Մարգարովի հաշմանդամության կարգի վերաբերյալ և վճարել նրան հասնող կենսաթոշակը»,- ասաց Մարգարովի փաստաբան Անի Անտոնյանը, այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Զինծառայողի կենսաթոշակային խախտված իրավունք. 7 տարիների քաշքշուկ» թեմայով քննարկմանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ Գեորգի Մարգարովն ունի հաշմանդամության 2-րդ կարգի մասին որոշում, որում նշված է հաշմանդամության պատճառը, սակայն պետական մարմինների ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով փոխվել է  հաշմանդամության պատճառական կապը. «Արդեն մեկ տարի է կա դատարանի որոշում, որն, ըստ էության, չի կատարվում: ՊՆ-ն կատարում է վճարումների իր պարտավորությունը, բայց այն պետք է բխի ճիշտ տեղեկանքից:  Սակայն Բժշկասոցիալական փորձաքննության  գործակալությունը չի ընդունում ճիշտ տեղեկանքը»:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ ՊՆ-ն կատարել է դատարանի պահանջն ամբողջությամբ. «ՊՆ-ն, հիմք ընդունելով դատարանի վճիռը, որն ավելի մեծ ուժ ունի, քան որևէ տեղեկանք, վերահաշվարկ է արել և փոխանցել է Մարգարովի թոշակն ու հավելավճարները: ՊՆ-ն իր պարտականություններն այս գործով իրականացրել է»:
Գեորգի Մարգարովը չի ընդունել գումարը՝ համարելով այն ոչ իրավական: Մարգարովի շահերի պաշտպանի խոսքով՝ այդ վերահաշվարկի հիմքը պետք է լինի ճիշտ տեղեկանքը, որը պետք է տա ԲՍՓ գործակալությունը և որն այս պահին չկա:

ԲՍՓ գործակալության պետի տեղակալ Անուշ Սիմոնյանն էլ հակադարձում է, որ գոյություն ունի ուժի մեջ գտնվող մեկ այլ տեղեկանք և ԲՍՓ-ն որևէ հիմք չունի այն փոփոխելու. «ՊՆ-ն չի կարող պարտավորեցնել ԲՍՓ-ին փոփոխություններ անել, մանավանդ որ դատական պրոցեսին՝ որպես երրորդ կողմ, ԲՍՓ-ն ներկայացված չի եղել»: Տիկին Սիմոնյանն առաջարկում է վիճարկել տեղեկանքները դատարանում՝ ներգրավելով նաև ԲՍՓ-ին: 

87-ամյա թոշակառու Գեորգի Մարգարովն  առաջին կարգի ինժեներ-կապիտան է և արդեն 7 տարի է պետական և դատական մարմինների միջոցով փորձում է վերականգնել իր կնեսաթոշակի խախտված իրավունքը:

Մարտի 28-ին «Մեդիա կենտրոնը»նախաձեռնել էր քննարկում՝ «Զինծառայողի կենսաթոշակային խախտված իրավունք. 7 տարիների քաշքշուկ» թեմայով: Բանախոսներն էին. Գեորգի Մարգարով՝ թոշակառու, նախկին զինվորական, Անի Անտոնյան՝ Մարգարովի շահերի ներկայացուցիչ, «Ինթրա Վիրես» իրավաբանական ընկերության փաստաբան, Անուշ Սիմոնյան՝ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալ: Քննարկման սրահում էր նաև ՊՆ իրավաբանական վարչության ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանը:


Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Զորակոչիկների իրավունքները 2017 թ. ձմեռային եւ 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում
18.12.2018
12:00
Դեկտեմբերի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս 2017 թ. ձմեռային եւ 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին:
«Նոր ձևավորված խորհրդարան. որո՞նք են լինելու իշխանություններին վերահսկելու և հակակշիռներ ձևավորելու մեխանիզմները»
14.12.2018
17:00
Դեկտեմբերի 14-ին «Մեդիակենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հեռւոստաբանավեճ «Նորձևավորվածխորհրդարան. որո՞նքենլինելուիշխանություններին վերահսկելուև հակակշիռներ ձևավորելումեխանիզմները» թեմայով:
Երևանում առաջին անգամ կանցկացվի Տեխնոլոգիական լուծումների միջոցով սեռով պայմանավորված բռնությունների նվազեցմանն ուղղված Հեքըթոն
13.12.2018
12:30
Դեկտեմբերի 15-16-ը Երևանում կայանալու է Տեխնոլոգիական լուծումների միջոցով սեռով պայմանավորված բռնությունների նվազեցմանն ուղղված «Geeks Against Gender-Based Violence (GBV)» Հեքըթոն:

«Մարդու իրավունքների խախտումները ՔԿՀ-ներում 2017-2018 թթ»
13.12.2018
11:00
Այն հիմնական հարցերը ՔԿՀ-ներում, որոնք երկար տարիներ բարձրաձայնվում են, շարունակում են մնալ խնդրահարույց. այս մասին ասացին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների անդամները դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:
«Նկարիչների միության անդամներին մտահոգող խնդիրներն ու ներկայացվելիք առաջարկները»
12.12.2018
13:00
Հայաստանի Նկարիչների միությունը վերջին 20 տարիների ընթացքում ղեկավարում է նույն անձը, այս տարիների ընթացքում միությունում առաջացել են տարբեր խնդիրներ, ուստի այսօր միության անդամներով պահանջում ենք, որ դեկտեմբերի 15-ին միության համագումարի ժամանակ ընտրվի այնպիսի մարդ, որը կկարողանա լուծել առաջացած խնդիրները, որոնք անհրաժեշտ են միության բնականոն աշխատանքը շարունակելու համար:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ