Մարդու իրավունքները Ռուսաստանում
28.03.2014
13:30
«Երիտասարդական իրավապաշտպան շարժման» (Youth Human Rights Movement) համակարգող խորհրդի անդամ Աննա Դոբրովոլսկայան փաստեց, որ Ռուսաստանում իրավապաշտպան և այլ ոչ կառավարական կազմակերպությունները այժմ բավականին ծանր կացության մեջ են, կապված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հետ, ըստ որի՝ արտասահմանյան ֆինանսավորում ստացող կազմակերպությունները պետք է ստուգում անցնեն և կարող են համարվել օտարերկրյա գործակալի կարգավիճակում գտնվող:

«Այդ օրենքից տուժել են որոշ իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք լիկվիդացման փուլում են»,- ասաց Դոբրովոլսկայան այսօր «Մեդիա կենտրոնում», հավելելով, որ հասարակության մեջ առկա է կարծրատիպ, որ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն արտասահմանյան գործակալներ են և ընդունված օրենքը նպատակ ունի ավելի վարկաբեկել իրավապաշտպաններին:

Իրավապաշտպանը նշեց նաև, որ չնայած վերջին համաներմանը, որով ազատ արձակվեցին հայտնի գործարարներ Խոդորկովսկին, Լեբեդևը, ինչպես նաև Pussy Riot փանք խմբի ակտիվիստները և այլոք, այդուհանդերձ, այժմ էլ Ռուսաստանում առկա են քաղ. բանտարկյալներ:

Դոբրովոլսկայան անդրադարձավ նաև ՌԴ-ում ներգաղթյալների խնդիրներին, մատնանշելով, որ  այս  հարցն այսօր հիմնական խնդիրներից է Ռուսաստանում. «Աշխատելու իրավունք են ստանում մեծ թվով մարդիկ, սակայն նրանց հիմնականում չեն ցանկանում գրանցել՝ պահելով ստրկական պայմաններում», ասաց իրավապաշտպանը, հավելելով, որ տիրող վիճակի և ներգաղթյալների հետ  տեղի ունեցող միջադեպերի  համար հասարակությունը  հակված է մեղադրել ոչ թե իշխանություններին, այլ հենց ներգաղթյալներին:

«Պայմանները Ռուսաստանյան ոստիկանական բաժանմունքներում շարունակում են ծանր մնալ, քիչ չեն բռնությունների և խոշտանգումների դեպքերը», ըստ իրավապաշտպանի՝ ծանր է նաև սեռական փոքրամասնությունների վիճակը, որոնց հանդեպ բռնությունները չեն որակվում որպես հոմոֆոբիայի դրսևորում, այլ դիտարկվում են որպես շարքային խուլիգանություն:

Խոսելով Ռուսաստանում խոսքի ազատության վիճակից՝ «Երիտասարդական իրավապաշտպան շարժման» ներկայացուցիչը նշեց, որ մարդկանց մեծ մասի համար ինֆորմացիայի հիմնական աղբյուր են շարունակում մնալ հեռուստատեսությունները, որոնք ամբողջապես գտնվում են պետական վերահսկողության տակ: Ըստ իրավապաշտպանի՝ ծանր է նաև այլընտրանքային լրատվամիջոցների վիճակը, որպես օրինակ Դոբրովոլսկայան նշեց «Դոժձ» և «Լենտա-ռու» լրատվամիջոցները, որոնք հայտնվել են ծանր կացության մեջ և գործունեության պահպանման խնդիր ունեն:

Խոսելով Ռուսաստանում հավաքների իրավունքի իրացումից՝ Դոբրովոլսկայան նշեց, որ նկատվում է բացասական միտում.

«Հավաքների մասին օրենքը Ռուսաստանում փոխվել է մայիսի 6-ի ակցիայից հետո, որը ցրվեց խիստ բռնությունների միջոցով: Նոր օրենքը մեծ տուգանքներ է նախատեսում և փաստորեն ըստ դրա՝ ցանկացած մարդ կարող է ձերբակալվել, նույնիսկ, մեկ պաստառ բարձրացնելու համար:»

Աննա Դոբրովոլսկայան ասաց նաև, որ իրենց կազմակերպության ներկայացուցիչները հետևել են, թե´ «Եվրամայդանի» իրադարձություններին և թե´ դրանից հետո Ղրիմում ստեղծված իրավիճակին, որտեղ առկա էր իրավապաշտպան գործունեության մեծ անհրաժեշտություն:

«Երիտասարդական իրավապաշտպան շարժման» ներկայացուցիչը Հայստանում էր` դիտարկելու տեղական իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությունը և  անդրադարձավ նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակին.

«Հայաստանում վիճակը այնքան էլ վատ չէ հավաքների ազատության, ոստիկանության գործողությունների առումով, բայց շարունակվում են խոշտանգումները, ծանր են նաև պայմանները կալանավայրերում, պահպանվել  է սովետական շրջանում եղած վիճակը», նշեց ռուս իրավապաշտպանը՝ հավելելով, որ ինքը հանդիպումներ է ունեցել հայ ակտիվիստների հետ:

Մարտի 28-ին «Մեդիա կենտրոն» տեղի ունեցավ «Մարդու իրավունքները Ռուսաստանում. մարտահրավերներ և մեխանիզմներ» թեմայով ասուլիս: Բանախոսն էր ռուս իրավապաշտպան, «Երիտասարդական իրավապաշտպան շարժման» (Youth Human Rights Movement) համակարգող խորհրդի անդամ Աննա Դոբրովոլսկայան:

«Երիտասարդական իրավապաշտպան շարժում» միջազգային ցանցը ներառում է 38 երկիր, ավելի քան 1000 կազմակերպություն և անհատ: 2009թ. գործում է Եվրախորհրդին կից մասնակցի կարգավիճակով:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
«Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները»
10.01.2018
11:00
Հունվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ