Շանթ Հարությունյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն անհիմն է
27.03.2014
12:00
«Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքեց և չհրաժարվեց մեղադրանքից, ամեն դատական նիստը կվերածվի քաղաքացիական անհնազանդության ակցիայի: Սա մեր հրապարակային մարտահրավերն է»,- ասաց Արթուր Սաքունցը՝Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը, այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Շանթ Հարությունյանը և նրա ընկերները` արդեն 5 ամիս քաղբանտարկյալներ» թեմայով ասուլիսի ընթացքում:

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքն անհիմն է. «Շանթ Հարությունյանը երբևէ չէր կարող իմանալ, որ այդ քաղաքացիական հագուստովը ոստիկանության աշխատակից էր: Այսինքն` մեղադրանքը անհիմն է և սա միայն քաղաքական անհնազանդության հետևանք է»:

Տիկին Պետրոսյանն ավելացրեց, որ շուրջ 5 ամիս տևող նախաքննությունից հետո իրենց թվում էր, թե մեղադրանքը կհանեն. «Սակայն մինչ օրս չի հանվել, երկու ամիսը մեկ անհիմն երկարացվում է կալանքը՝ որպես խափանման միջոց»:

Միսակ Առաքելյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանն էլ կարծում է, որ նախաքննությունը չի կարողացել այս գործով ապահովել պատշաճ, օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն. «Ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ նախաքննությունը կրել է ձևական բնույթ և ամբողջական դատավարությունը բացառիկ նախատրամադրվածությամբ է աչքի ընկնում»:

Թեև Միսակ Առաքելյանը մեղադրվում է պայթուցիկ սարքեր օգտագործելու և ոստիկանության ծառայողների առողջությանը վնաս պատճառելու մեջ, սակայն, ըստ փաստաբանի՝ 5 ամիսների ընթացքում իրենց չի հաջողվել նախաքննական մարմնից ստանալ գեթ մեկ ապացույց, որը կվկայեր այն մասին, որ Առաքելյանն օգտագործել է պայթուցիկ սարքեր:

Արթուր Սաքունցը նախաքննական մարմինների իրականացրած գործողությունները համարում է խմբակային, պատժիչ գործողություններ. «Ճիշտ է` առանձին անձանց նկատմամբ է քրեական գործերը, բայց, ըստ էության, քննչական մարմնի վարքագիծը բոլորի նկատմամբ միակերպ է: Նույնիսկ փորձ չեն անում անհատականացնել յուրաքանչյուրի գործողությունները, որպեսզի իրավական գնահատական տրվի: Քննչական մարմինը 5 ամսվա ընթացքում ոչ մի գործողություն չի կատարել»:

Մարտի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Շանթ Հարությունյանը և նրա ընկերները` արդեն 5 ամիս քաղբանտարկյալներ»  թեմայով ասուլիս: Բանախոսներն էին Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը, Միսակ Առաքելյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանը և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ