Թափուր աշխատատեղ. խմբագիր/թարգմանիչ ՀԼԱ «Մեդիա կենտրոն» նախագծում
19.05.2014
11:00

Պաշտոնի անվանումը` Խմբագիր / Թարգմանիչ
Դիմելու վերջնաժամկետը` 01.06.2014

Աշխատանքի նկարագրություն

Խմբագիր/թարգմանիչը պատասխանատու կլինի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում արտադրվող հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզվով տեքստային նյութերի բարձր որակի, տարածվող տեղեկատվության լեզվական և էթիկական ճշգրտության համար, ինչպես նաև կաջակցի Նախագծի ղեկավարին և համակարգողին` կազմակերպչական և վարչական գործառույթներում: <--break->

Աշխատանքային պարտականություններ

Ակնկալվում է, որ «Մեդիա կենտրոն»-ի խմբագիր/թարգմանիչը. 

  • պատասխանատու կլինի նախագծի հայերեն, անգլերեն և ռուսերեն հրապարակումների բովանդակության և բարձր որակի համար, 
  • կգրի հայերեն, անգլերեն մամուլի հաղորդագրություններ կամ կհամակարգի դրանց պատրաստումը, 
  • հայերեն գրված մամուլի հաղորդագրությունները կթարգմանի անգլերեն, անհրաժեշտության դեպքում` ռուսերեն, 
  • կիրականացնի խմբագրական և սրբագրական աշխատանքներ հայերեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներով`հաշվի առնելով որոնողական համակարգի օպտիմալացման սկզբունքները, 
  • կստուգի Մեդիա կենտրոնի կողմից հրապարակվող տեքստային նյութերի փաստային, քերականական, ուղղագրական, ոճական ճշգրտությունը, 
  • Մեդիա կենտրոնում կազմակերպվող միջոցառումների հնարավոր թեմաներ և բովանդակություն կառաջարկի` համաձայնեցնելով նախագծի ղեկավարի և համակարգողի հետ, 
  • նամակագրություն կվարի հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով Մեդիա կենտրոնի գործընկերների, շահառուների հետ, 
  • կկատարի այլ խմբագրական աշխատանք` ըստ անհրաժեշտության, 
  • կմասնակցի ծրագրման, կազմակերպչական զարգացման աշխատանքներին, 
  • մասնագիտական և սոցիալական միջոցառումների կմասնակցի` Մեդիա կենտրոնի ռազմավարությանը համապատասխան: 

Պահանջվող որակավորում

  • Մագիստրոսի կամ համարժեք կոչում` լրագրության, լեզուների կամ հարակից այլ ոլորտում
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • Առնվազն 3 տարվա փորձ հասարակական կազմակերպությունում կամ ԶԼՄ-ում
  • Գրելու, խմբագրելու հմտություններ
  • Դոնորների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ
  • Գրասենյակային ծրագրերի հետ աշխատելու, համակարգչային գերազանց հմտություններ
  • Սեղմ վերջնաժամկետներով, դինամիկ, փոփոխվող միջավայրում աշխատելու ունակություն: 

Դիմելու ընթացակարգ

Նշված որակավորումներին համապատասխան հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV և անգլերեն լեզվով ուղեկցող նամակ info@pjc.am հասցեին` վերնագրի տողում նշելով «Խմբագիր/Թարգմանիչ»: 

 
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար: