«Բնակարանային խնդիրն ադրբեջանահայ փախստականների հիմնական խնդիրն է»
20.03.2014
12:00
«Բնակարանային խնդիրն ադրբեջանահայ փախստականների հիմնական խնդիրն է: Անուշադրության ենք մատնված: Եզրակացրել ենք, որ իշխանությունների կողմից դա միտումնավոր վերաբերմունք է»,- ասաց Բաքվեցի համերկրացիների միության նախագահ Ռոբերտ Խաչատրյանն այսօր՝ «Ադրբեջանահայ փախստականները 26 տարի ժամանակավոր կացարաններում. սոցիալական ու քաղաքական մեկուսացում» թեմայով քննարկմանը:

1994-ից ի վեր ՄԱԿ-ի կողմից 20 մլն դոլար է հատկացվել  փախստականների համար բնակարանների շինարարությանը, 2004-2009թթ. ընթացում էլ պետբյուջեից տարեկան 2-5 մլն դոլար է հատկացվել: Խաչատրյանի կարծիքով՝ այս գումարներն արդյունավետ չեն օգտագործվել և փոշիացվել են կոռուպցիայի հետևանքով:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ այդ գումարը քիչ էր Ադրբեջանից բռնի տեղահանվածների խնդիրները լուծելու և նրանց բնակարաններով ապահովելու համար: Նա  ասում է, որ Ադրբեջանից Հայաստան է եկել մոտ 80 հազար փախստական, որոնք հասցրել են իրենց տները փոխանակել, ունեցվածքն էլ չեն կորցրել: Եվս 360 հազար հայ  բռնի է տեղահանվել Ադրբեջանից՝ զրկվելով ողջ ունեցվածքից: Մինչդեռ, ըստ Ալավերդյանի, խոշոր պետություններն անգամ հստակեցրել են, որ 25 հազարից ավել փախստականներ չեն ընդունում, քանի որ ավելի մեծ քանակի դեպքում նրանց խնդիրների լուծումը բարդանում է:

«Սակայն միջազգային պրակտիկայում չկա այնպիսի դեպք, որ փախստականների հարցը 20-25 տարի շարունակ չլուծվի: Պետությունը պետք է խնդրի լուծման համապատասխան ձև գտնի, այն, որ գումարները քիչ են, չպիտի առնչվի փախստականներին»,- հավելում է Ալավերդյանը:

Ալավերդյանը մատնանշում է նաև Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների մոտեցումների տարբերությունը փախստականների հարցերին: Հայաստանում անգամ կառույց չկա, որը կզբաղվի փախստականների հարցերով:

«Մինչդեռ Ադրբեջանում փախստականներով  զբաղվող նախարարը փոխվարչապետի կարգավիճակ ունի: Ադրբեջանը դա դարձրել է իր  քաղաքականության թիվ մեկ խնդիրը: Նաև արել է անհնարինը, կարողացել է իր սուտը դարձնել բոլորին հասու և բոլորի համար համոզիչ»,- ասում է Ալավերդյանը:

Արագած Ախոյանն էլ կարծում է, որ Ադրբեջանահայերի դեպքում թույլ տված սխալներից մեկը ինտեգրացման գործընթացի վատ կազմակերպումն է. «Եթե ադրբեջանահայերի ինտեգրացիայի հարցը լուծվեր, հույսը միայն պետության վրա չէին դնի, ամեն մարդ կփորձեր ինքնուրույն իր խնդրին լուծում գտնել:   Նույն սխալն հիմա արվում է սիրիահայերի առումով: Փորձում են առանձին թաղամաս կառուցել, մեկուսացնել նրանց»:

Ադրբեջանահայերի խնդիրները լուսաբանող քննարկումը,  սակայն, ավարտին չհասցվեց:  Քննարկմանը ներկա ադրբեջանահայ փախստականներն այնքան զայրացած էին տարիներ շարունակ անտեսված ու մոռացված լինելով, որ քննարկումը վերածեցին բողոքի ակցիայի՝ ներկայացնելով իրենց սարսափելի սոցիալական պայմանները: Նրանց բարձրացրած աղմուկի հետևանքով քննարկումը դադարեցվեց:

Մարտի 20-ին Մեդիա կենտրոնում «Հանուն հավասար հնարավորությունների» նախաձեռնության հետ համագործակցությամբ քննարկում էր կազմակերպվել «Ադրբեջանահայ փախստականները 26 տարի ժամանակավոր կացարաններում. Սոցիալական ու քաղաքական մեկուսացում» թեմայով: Բանախոսներն էին պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արագած Ախոյանը,  փորձագետ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարտին Թադևոսյանը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը և Բաքվեցի համերկրացիների միության նախագահ ՌոբերտԽաչատրյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Տնտեսական զարգացման վիճակը Հայաստանում. ՓՄՁ ոլորտ, արդյունաբերություն, ներդրումներ»
20.10.2017
15:00
Հոկտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Տնտեսական զարգացման վիճակը Հայաստանում. ՓՄՁ ոլորտ, արդյունաբերություն, ներդրումներ» թեմայով:
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ