Թափուր աշխատատեղ. խմբագրի օգնական ՀԼԱ «Մեդիա կենտրոն» նախագծում
19.03.2014
14:00

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ` Խմբագրի օգնական
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` 24.03.2014

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Խմբագրի օգնականը կաջակցի ամենօրյա կազմակերպչական և վարչական գործողությունների իրականացման ընթացքին` Նախագծի ղեկավարի և Համակարգողի վերահսկողության ներքո: <--break->

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Մեդիա կենտրոն»-ի Խմբագրի օգնականի աշխատանքային պարտականությունների շրջանակը ենթադրում է. 

  • նախագծի շրջանակում հրապարակված նյութերի բովանդակության և որակի ապահովում;
  • մամուլի հաղորդագրությունների պատրաստում, խմբագրում, սրբագրում` կազմակերպության ոճին ու քաղաքականությանը համապատասխան;
  • ճշգրիտ փաստերի, վիճակագրության հավաքագրում,
  • մասնակցություն քննարկման թեմաների մշակմանը` Նախագծի համակարգողի և թիմի հետ սերտ գործակցությամբ;
  • նամակագրության, սոցիալական ցանցերի հաշիվների վարում,
  • հայերեն, անգլերեն (ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն) հրապարակված առցանց բովանդակության որակի ապահովում,  
  • տեքստերի` անգլերենից հայերեն կամ հայերենից անգլերեն (ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն) թարգմանություն;
  • մասնակցություն նախագծի ղեկավարի, համակարգողի և խմբագրի` նախագծի ընթացիկ գործընթացների մշակմանն ու իրականացմանը; 
  • ըստ անհրաժեշտության` կատարել այլ խմբագրական աշխատանք;
  • հետևել կայքի պատշաճ գործունեությանը, թարմացնել կայքը նախատեսված ժամկետներում` հաշվի առնելով որոնողական համակարգերի օպտիմալացումը;
  • հայտնաբերել կայքէջում հնարավոր խնդիրները, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` դրանց լուծմանն ուղղված;
  • ապահովել Մեդիա կենտրոնի միջոցառումների առցանց հեռարձակումը Ustream-ով, տեսագրության բեռնումը YouTube և տարածումը սոցցանցերում; 
  • տեղեկատվության պահեստավորում` առցանց և համացանցից դուրս; 
  • հղումների փոխանակման նպատակով հնարավոր համագործակցությունների նախաձեռնում: 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

  • Բակալավրի աստիճան լրագրության կամ այլ հարակից ոլորտում; 
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ հասարակական կամ մեդիա ոլորտում; 
  • Մամուլի հաղորդագրություններ և այլ տեղեկատվական նյութեր գրելու, խմբագրելու ունակություն; 
  • Դոնորների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ; 
  • Գրասենյակային ծրագրերի իմացություն, համակարգչային հմտություններ, աուդիո և վիդեո սարքավորումների հետ աշխատելու փորձ; 
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն: 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Նշված որակավորումներին համապատասխան հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV և անգլերեն լեզվով ուղեկցող նամակ sedamuradyan@pjc.am հասցեին` վերնագրի տողում նշելով «Խմբագրի օգնական»: 

 

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում»
13.12.2017
13:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում․ այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով:
Պատգամավորների վարքն ու խոսքը. էթիկական նորմեր և հանրային ընկալումներ
12.12.2017
12:00
Անցած շաբաթ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
«Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ»
12.12.2017
11:00
Հայաստանում առողջապահության համընդհանուր հասանելիության համար խոչընդոտները առաջին հերթին ֆինանսական են:
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը Եվրամիության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի համար: