«Ուկրաինան կգտնի իր տեղը շախմատի տախտակի վրա»
18.03.2014
11:30
«Ես Ղրիմի հանրաքվեն համարում եմ մեծ սոցիոլոգիական հարցում, համարում եմ որոշակի կամքի դրսևորում, բայց ոչ ազատ կամքի: Ես այն չեմ գնահատում որպես հանրաքվե, սակայն լրատվամիջոցները՝ հատկապես ռուսական քարոզչական ԶԼՄ-ները, նաև ամերիկյան, եվրոպական և հայկական լրատվամիջոցները այն համարում են հանրաքվե»,- ասաց Վլադիմիր Հորբաչը՝ Եվրաատլանտյան համագործակցության ինստիտուտի քաղաքական վերլուծաբանը, այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:

Հորբաչի խոսքով՝ տեղի ունեցածը կարելի է ցանկացած կերպ անվանել, բայց ո´չ հանրաքվե, երբ ուկրաինական լրատվամիջոցները դրանից տաս օր առաջ կասեցվել էին Ղրիմում, երբ ընտրացուցակներ չեն հրապարակվել.«Սա փսիխոզի պայմաններում մասսայական սոցհարցում էր»:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը համամիտ է, հիշեցնելով, որ 4 ամիս առաջ, երբ Մայդանում ցույցերը բացառապես խաղաղ բնույթ էին կրում, Ղրիմը ցանկություն չէր հայտնում Ռուսաստանին միանալու և իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ հանցավոր անցյալ ունեցող անձինք գրավեցին երկրի կարևոր կառույցները. «Սա ավելի «անշլուս» էր, քան հանրաքվե»:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ Ղրիմի հանրաքվեն չի համապատասխանում Ուկրաինայի սահմանադրությանը և միջազգային իրավունքին, բայց այդ փաստը որևէ մեկին չի հուզում, քանի որ Մոսկվայի վերահսկողությամբ հանրաքվեն  քաղաքական բնույթ ուներ.  «Աշխարհաքաղաքական շախմատի  ընթացքում կողմերից մեկը խաղը շարունակելու փոխարեն ուղղակի շրջեց շախմատի տախտակը: Կողմերից մեկը ցույց է տվել իր դիրքորոշումը, հիմա խնդիրն այն է, արդյոք այդ դիրքորոշումը կկարողանա փոխել մի շարք իրադրություններ»:

«Արևմուտքը ավելի ակտիվ գտնվեց, քան ես ակնկալում էի: Ուժեղ քայլ էր այն, ինչ կարողացան անել ԵՄ-ն և Գերմանիան: Հաջորդ քայլը ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներն են. մենք  մոտ ենք պատժամիջոցների երրորդ փուլին»,-նշեց Հորբաչը: 

Նրա կարծիքով՝ Ուկրաինան կգտնի իր տեղը շախմատի տախտակի վրա, Ուկրաինան գիտի, որ ճշմարտությունն իր կողմն է և այս իրադրությունում չի կարող չունենալ միջազգային հանրության աջակցությունը:

«Մեդիա կենտրոնը»  Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հետ համատեղ նախաձեռնել էր քննարկում՝ «Ղրիմի ընտրությունը և ազդեցությունը տարածաշրջանի վրա» թեմայով: Քննարկման բանախոսներն էին. Ռուբեն Մեհրաբյանը՝ Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, Սերգեյ Մինասյանը՝ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ, տեսազանգով Ուկրաինայից միացել էր Վլադիմիր Հորբաչը՝ Եվրաատլանտյան համագործակցության ինստիտուտի քաղաքական վերլուծաբան: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Սասնա ծռերի» գործով դատավարությունն ու մեղադրյալների պահման պայմանները. մտահոգություններ և դիտարկումներ
22.01.2018
11:00
Հունվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում ««Սասնա ծռերի» գործով դատավարությունն ու մեղադրյալների պահման պայմանները. մտահոգություններ և դիտարկումներ» թեմայով:
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի վերաբերյալ:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ