Քննարկում. Օրենքի նախագիծ. ֆեյքերը և ԶԼՄ-ների պատասխանատվությունը
Մարտի 14, 19:15

ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ շրջանառվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում է ԶԼՄ-ներին: Նախագծի հեղինակները փորձում են սահմանել այն լրատվամիջոցների պատասխանատվությունը, որոնք տարածում են կեղծ օգտատերերի հրապարակումները և մեկնաբանությունները:

Մարտի 14-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց քննարկում` «Օրենքի նախագիծ. ֆեյքերը և ԶԼՄ-ների պատասխանատվությունը» թեմայով: Քննարկման բանախոսներն էին՝ Արա Ղազարյանը՝ իրավաբան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր, Աննա Իսրայելյանը՝ առցանց «Առավոտի» խմբագիր,Սամվել Մարտիրոսյանը՝ մեդիա փորձագետ, Դավիթ Ալավերդյանը՝ «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր, Վարուժան Բաբաջանյանը՝ lurer.com  և mediamall.am կայքերի խմբագիր,Արթուր Պապյանը՝ մեդիա փորձագետ:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
«Ուսանողներն` ընդդեմ տարկետման վերացման. պահանջներ և առաջարկներ»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ