Ֆեյքերը և ԶԼՄ-ների պատասխանատվությունը
14.03.2014
19:15
ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ շրջանառվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում է ԶԼՄ-ներին: Նախագծի հեղինակները փորձում են սահմանել այն լրատվամիջոցների պատասխանատվությունը, որոնք տարածում են կեղծ օգտատերերի հրապարակումները և մեկնաբանությունները:

Այս նախագծի վերաբերյալ խմբագիրները և փորձագետներն իրենց կարծիքն ու մտահոգություններն են արտահայտել «Օրենքի նախագիծ. ֆեյքերը և ԶԼՄ-ների պատասխանատվությունը» քննարկման ընթացքում:

«Այս օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը չկա: Դաշտն առանց այն էլ կարգավորված է, եթե լրատվամիջոցը հրապարակում է զրպարտություն և վիրավորանք, այսօր էլ կարող է պատասխանատվության ենթարկվել, ուրեմն այլևս լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն չկա»,- ասում է Աննա Իսրայելյանը՝ առցանց «Առավոտի» խմբագիրը:

«Աստիճանաբար անհրաժեշտություն է առաջանում լրագրող-մոդերատորներ ունենալու: Եթե լրատվամիջոցն իր վրա պատասխանատվություն է վերցրել մեկնաբանությունների դաշտ ունենալու, ապա մոդերատորներ էլ պետք է ունենա՝ այդ դաշտը կարգավորելու համար: «Մեդիամաքսում» այդպես է, և մարդիկ վիրավորանքներ տարածելիս՝ նախ զգուշացվում են, կրկնելու դեպքում կարող է նրանց մուտքն ուղղակի արգելափակվել»,-նշում էԴավիթ Ալավերդյանը՝ «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիրը:

«Կան շատ լրատվական կայքեր, որոնք անհեթեթ գործունեություն են ծավալում, ինչ-որ մեկի ֆեյսբուքյան ստատուսը կարող է դառնալ նորություն և հայտնվել հիմնական լրահոսում, բայց խնդիրն այն է, որ անհայտ օգտատերը՝ ֆեյքը, իրավաբանական կատեգորիա չէ, այդպիսի կատեգորիա չկա, մենք չենք կարող այն օրենսդրական դաշտ բերել», -կարծում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Լրատվամիջոցների ինքնակարգավորումն է միանշանակ ճիշտ ճանապարհը՝ ելնելով էթիկայի նորմերից: Այս օրենքի արդյունավետությունը պետք է հակադրել հանրային շահին: Այս օրինագծում պետք չէ որևէ բան փոխել, մշակել. այն ուղղակի պետք չէ մեզ»,- ասում է մեդիա փորձագետ Արթուր Պապյանը:

«Լուրջ խնդիր չեմ տեսնում, սա ավելի շատ քարոզչական ակցիա է. խնդիր կա ցույց տալու, որ «մենք կարող ենք վերահսկել» ընդհանուր դաշտը: ԱԺ-ն, որ ինքը վիրավորանքների լեգիտիմացնողն է, փորձում է պայքարել այդ վիրավորանքների դեմ»,-ասում էՎարուժան Բաբաջանյանը՝ lurer.com  և mediamall.am կայքերի խմբագիրը:

«Երկրները փորձում են որքան հնարավոր է լայն օրենսդրական նորմերով կարգավորել ինտերնետը, որովհետև շատ արագ զարգացող տիրույթ է, մնացածը թողնել դատարաններին: Ինտերնետը շատ արագ է զարգանում, օրենսդիրը միշտ մեկ քայլ հետ է մնալու: Չարժե լրագրողական ազատությունը զոհել՝ փորձելու կարգավորել ինտերնետային դաշտն օրենսդրական նորմերով»,-կարծում էիրավաբան Արա Ղազարյանը:

Մարտի 14-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց քննարկում` «Օրենքի նախագիծ. ֆեյքերը և ԶԼՄ-ների պատասխանատվությունը» թեմայով: Քննարկման բանախոսներն էին՝ Արա Ղազարյանը՝ իրավաբան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր, Աննա Իսրայելյանը՝ առցանց «Առավոտի» խմբագիր,Սամվել Մարտիրոսյանը՝ մեդիա փորձագետ, Դավիթ Ալավերդյանը՝ «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր, Վարուժան Բաբաջանյանը՝ lurer.com  և mediamall.am կայքերի խմբագիր,Արթուր Պապյանը՝ մեդիա փորձագետ

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում»
20.09.2018
13:30
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով։
Երևանի ավագանու ընտրություններ- 2018 «Երևանը՝ երեխաների համար»
20.09.2018
12:30
Սեպտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում Երևանի ավագանու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ «Երևանը՝ երեխաների համար» թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններ 2018. «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» . ավագանու թեկնածուների ծրագրերը
19.09.2018
12:30
Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում քննարկեցինք «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման. ավագանու թեկնածուները կներկայացնեն իրենց կուսակցության կամ դաշինքի ծրագիրը:
«ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը»
17.09.2018
12:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը» թեմայով։
Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ