Անչափահաս իրավախախտների վերականգնողական կենտրոնները պետական աջակցության կարիք ունեն
12.03.2014
12:00
Իրավախախտ կամ ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնված անչափահասների հետ աշխատող համայնքային վերականգնողական կենտրոնները 2014 թ. հունվարից այլևս չեն գործում, քանի որ միջազգային ֆինանսավորումն ավարտվել է և դեռևս պետական աջակցություն չի ցուցաբերվել:

Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ կազմակերպության հայկական գրասենյակի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանի դիտարկմամբ` վերականգնողական կենտրոնները, որոնք գործել են 2006 թվականից, 94 տոկոս արդյունավետություն են ցուցաբերել:

«Պետությունը, հասկանալով կենտրոնների կարևորությունը, պետք է աջակցի ոչ միայն դրանց պահպանմանը, այլ նաև հետագա զարգացմանը: Այս կենտրոններն արդեն կայացած են որոշակի ոլորտներում, կարելի է զարգացնել և ներդրվող պրոբացիոն ծառայության համակարգում էլ աշխատանքներ իրականացնել՝  և ոչ միայն անչափահասների հետ»,- կարծում է Մարիամ Մարտիրոսյանը:

Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոնի» գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի խոսքով՝ իրենց վերականգնողական կենտրոնները նույնպես արդյունավետության բարձր ցուցանիշ են ունեցել:

«3 տարիների ընթացքում մենք աշխատել ենք մոտ 1000 երեխաների հետ՝ թե՛ արդեն հաշվառված, թե՛ դեռեւս չհաշվառված»,- ասում է Միրա Անտոնյանը:

Ոստիկանությունն արդեն 2.5 ամիս է՝ անչափահաս իրավախախտների հետ աշխատում է առանց վերականգնողական կենտրոնների աջակցության:

«Ոստիկանությունն այսօր ստեղծված իրավիճակը կառավարում է, անկախ կենտրոնների առկայության՝ անչափահաս իրավախախտների հետ աշխատանք տարվում է: Այլ բան է արդյունավետությունը»,- նշում է Արթուր Վարդանյանը՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ:

Չնայած ֆինանսավորման դադարեցմանը՝ վերականգնողական մի քանի կենտրոններ շարունակում են աշխատել կամավորական հիմունքներով, իսկ Կապանում և Ճամբարակում համայնքային աջակցություն է ցուցաբերվել:

Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի խոսքով՝ նախարարությունը Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի եւ ոստիկանության հետ համատեղ քննարկումներ է կազմակերպել՝ կենտրոնների ֆինանսավորման շարունակականության հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով:

«Ցավոք սրտի, երբ փորձում եմ նախարարության գործառույթների եւ նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում նայել՝ բյուջետային հայտի համատեքստում, կենտրոնների աշխատանքի ֆինանսավորումը որեւէ ծրագրի մեջ չի տեղավորվում, որովհետեւ պրոբացիոն ծառայությունը եւ վերականգնողական կենտրոնները, չնայած առաջին հայացքից նման են, բայց որոշակիորեն տարբեր ֆունկցիաների իրականացմանն են ուղղված»,- ասում է նա:

Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ այժմ քննարկվում է կենտրոնների՝ ոստիկանության, համայնքների կամ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջեի շրջանակում ֆինանսավորելու հնարավորությունը:

Մարտի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Անչափահաս իրավախախտներ վերականգնողական կենտրոնների փակման խնդիրը» թեմայով: Քննարկումը նախաձեռնել էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը: Քննարկման բանախոսներն էին՝ Արամ Օրբելյանը` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ,Արթուր Վարդանյանը` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ, գնդապետ,Մարիամ Մարտիրոսյանը` Փի-Էյչ Ինթերնեշնլ կազմակերպության հայկական գրասենյակի ղեկավար, Միրա Անտոնյանը` Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը` «Հայ-ճապոնական հարաբերություններ. համագործակցության նոր հեռանկարներ և հնարավորություններ» թեմայով:
«Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ»
08.12.2017
13:00
Հայաստանի էներգետիկ համակարգում ամենազգալի խնդիրներից է սպառողի համար գազի գնի ոչ թափանցիկ ու անտրամաբանական ձեւավորումը: Պաշտոնապես Ռուսաստանը ՀՀ-ին գազը վաճառում է 1000 խորհանարդ մետրի դիմաց 150 դոլարով, բայց վերջնական սպառողը վճարում է գերթե երկու անգամ թանկ՝ 290 դոլար:
«Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց. սեյսմիկ անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում»
07.12.2017
11:00
1988թ․ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի մարդկային ու նյութական կորուստներն աղետալի էին։ Տուժեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, ավերվեց հանրապետության բնակֆոնդի 17 տոկոսը։
«2015թ․ սահմանադրական փոփոխությունների արդյունքներն ու ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի վրա»
06.12.2017
12:00
Դեկտեմբերի 6-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «2015թ․ սահմանադրական փոփոխությունների արդյունքներն ու ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի վրա» թեմայով:
2015թ․ դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե։ Հանրաքվեի դրված Սահմանադրության նախագծով առաջարկվում էր անցում կատարել կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական համակարգի:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ