Մարտի 9-ի ՏԻՄ ընտրությունները քիչ են տարբերվել նախորդ՝ նախագահական եւ ԱԺ ընտրություններից
10.03.2014
12:00
Մարտի 9-ի ՏԻՄ ընտրությունները քիչ են տարբերվել նախորդ՝ նախագահական եւ ԱԺ ընտրություններից. «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամներն այս ընտրություններին եւս բազմաթիվ խախտումներ են արձանագրել:

«Արձանագրվել են կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտող խախտումներ, վարչական ռեսուրսի չարաշահման խնդիրներ, օգտագործվել են ավանդական մեթոդներ, ինչպիսիք են՝ օգնողների կամ տարբեր խոստումներով ընտրողներին ընտրության հրավիրելու ինստիտուտը»,- ասում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Տիգրան Եգորյանը:

Նրա խոսքով՝ մի քանի տեղամասերում եղել են մինչեւ 75 օգնության դեպքեր, երբ օգնողը փոխանակ օգնելու՝ ընտրություն է կատարել ընտրողի փոխարեն:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ընդգծում է նաեւ բնակչության պասիվ մասնակցությունը ընտրություններին: «Համայնքի բնակչության 20-30 տոկոսն է մասնակցում ընտրություններին, մնացածը անտարբեր են ընտրական պրոցեսների նկատմամբ»,- նշեց Տիգրան Եգորյան:

Այս ցուցանիշը նախաձեռնության անդամները պայմանավորում են ինքնակառավարման մարմինների մասին սխալ պատկերացմամբ:

«Համայնքներում տեղական ինքնակառավարման ընկալումը չափազանց թերի է: Շատերը տեղական իշխանություն ասելիս հասկանում են համայնքապետին, որը մարզպետի ենթական է: Համայնքի բնակիչները պատրաստ չեն իրենց համայնքային խնդիրները քննարկել, համայնքապետից հաշիվ պահանջել»,- ասում է Լեւոն Բարսեղյանը:

Նախաձեռնության անդամ Լենա Նազարյանի խոսքով՝ բնակիչները տեղյակ չեն համայնքի բյուջեից, ծախսից, թեկնածուներից, առաջադրվելու իրավունքից:

«Մարդիկ շատ աղոտ էին պատկերացնում տեղական ինքնակառավարման իմաստը եւ բացարձակ չէին մասնակցում տեղական ինքնակառավարմանը»,- ասում է նա:

Իրազեկության բարձրացման նպատակով նախաձեռնության անդամներն ընտրություններից առաջ 13 համայնքներում հանդիպումներ են կազմակերպել 270 բնակիչների հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացրել են տեղական ինքնակառավարման նպատակը, համայնքի ղեկավարի լիազորություններն ու պարտականությունները:

Ընտրություններում ընդդիմության պասիվությունը, մասնավորապես ՀԱԿ-ի՝ ընտրություններին չմասնակելը նախաձեռնության անդամ Արթուր Սաքունցը պայմանավորում է քաղաքական ուժերի՝ ՏԻՄ խնդիրները քաղաքական օրակարգի հարց չհամարելը:

Լեւոն Բարսեղյանն ընդդիմության մասնակցությունը ՏՒՄ ընտրություններին պարտադիր է համարում:

 «Ընդդիմությունը պարտավոր է մասնակցել բոլոր մակարդակի ընտրություններին, ինչքան էլ հիասթափված լինի: Չմասնակցելն ինձ համար անընդունելի է քաղաքական պայքարի տեսանկյունից»,-  կարծում է նա:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն այժմ մշակում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկություններ, որոնք հնարավորություն կտան ընտրական գործընթացն ավելի թափանցիկ դարձնել:

Մարտի 10-ին «Մեդիա կենտրոնում» «Քաղաքացի դիտորդ»  նախաձեռնության անդամները ներկայացրեցին իրենց դիտարկումները մարտի 9-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Բանախոսներն էին՝ Լենա Նազարյանը (Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն), Տիգրան Եգորյանը (Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ), տեսազանգով միացել էին նաև Արթուր Սաքունցը (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ) և Լևոն Բարսեղյանը (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ):

«Քաղաքացի դիտորդ»  նախաձեռնությունը ներառում է չորս կազմակերպություններ՝Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները
04.12.2018
13:00
Դեկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց «ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները»։
«Հանրակրթություն. ինչու՞ են հապաղում համակարգային լուծումները և ի՞նչ են առաջարկում կուսակցությունները»
04.12.2018
11:00
Դեկտեմբերի 4-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Հանրակրթություն. ինչու՞ են հապաղում համակարգային լուծումները և ի՞նչ են առաջարկում կուսակցությունները» թեմայով:
Ընտրապայքար.արտաքին քաղաքականություն, անվտանգություն եւ Արցախի հիմնախնդիր
03.12.2018
11:00
Դեկտեմբերի 3-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արտաքին քաղաքականություն, անվտանգություն, Արցախ» թեմայով։
Ընտրապայքար. արտաքին քաղաքականության և ԼՂ հարցի կարգավորման հիմնախնդիրները կուսակցությունների օրակարգում
30.11.2018
17:30
Նոյեմբերի 30-ին Ա1 պլյուսի տաղավարում Մեդիա կենտրոնը անցկացրեց բանավեճ «Ընտրապայքար. արտաքին քաղաքականության և ԼՂ հարցի կարգավորման հիմնախնդիրները կուսակցությունների օրակարգում» թեմայով:
Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն. քաղացիական հասարակության դիրքորոշումը
29.11.2018
13:00
Նոյեմբերի 29-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն․քաղհասարակության դիրքորոշումը» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ