«Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար»
07.03.2014
11:00
Կանանց միամսյակը մեկնարկում է քայլերթով և կավարտվի հայրիկների երթով.«Ֆեմինիստ պլատֆորմը» մի շարք միջոցառումներ է նախաձեռնել:

Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ մարտի 8-ին, 13:00, քայլերթը կսկվի Իսահակյանի արձանի մոտից և կավարտվի Ազատության հրապարակում: Այս տարի միամսյա միջոցառումներն ունեն «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար» խորագիրը:

«Միամսյակի խորագրով՝ մենք պայքարում և բոյկոտում ենք «ամոթ է» երևույթի դեմ, ուզում ենք կոտրել կարծրատիպեր, երբ ինչ տեղի ունենա՝ մտածում ենք ամոթ է բարձրաձայնել բռնության մասին և այլն: «Ամոթ է» գաղափարը խոչընդոտում է կանանց՝ պաշտպանելու իրենց իրավունքները»,-ասաց Էլվիրա Մելիքսեթյանը՝«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հասարակության հետ կապերի պատասխանատուն:

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Պերճուհի Կաժոյանը նշեց, որ կանանց իրավունքների ոտնահարումները կարելի է առանձնացնել մի քանի խմբի՝ ընտանեկան բռնություն, սեռական ոտնձգություններ և աշխատանքային ոչ հավասար պայմաններ:  

«Նախկինում ավելի քաղաքական բնույթ կրող այս տոնը այժմ վերածվել է տղամարդկանց համար հարմար առիթի՝ իրենց սերն ու հարգանքը ցուցաբերելու: Մարտի 8-ը ոչ միայն կանանց շնորհավորելու, այլ նաև նրանց իրավունքների պաշտպանության խնդիրը ևս մեկ անգամ բարձրաձայնելու առիթ է»,- ընդգծեց Սիրան Հովհաննիսյանը՝ ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի արտաքին և հասարակության հետ կապերի պատասխանատուն:

«Ֆեմինիստ պլատֆորմը» ընդգրկում է Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ, կենտրոններ:

Մարտի 7-ին «Մեդիա կենտրոնում»  ազդարարվեց «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար» մեկամսյա միջոցառումների շարքը: Բանախոսներն էին՝Սիրան Հովհաննիսյանը՝ ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն, արտաքին և հասարակության հետ կապերի պատասխանատուն, Էլվիրա Մելիքսեթյանը՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ , Հասարակության հետ կապերի պատասխանատուն, Պերճուհի Կաժոյանը՝ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ, արտաքին կապերի պատասխանատուն:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Ֆիլմի դիտում. Երբ բախվում են երկու աշխարհ
13.10.2017
15:00
Հոկտեմբերի 13-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Երբ բախվում են երկու աշխարհ» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
«Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը»
12.10.2017
11:00
Հոկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» ացնցկացվեց քննարկում «Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ