«Կանայք Հայաստանում զբաղեցնում են այն ոլորտները, որոնք համարվում են երկրորդական սեկտոր»
26.02.2014
13:00
«Կանայք Հայաստանում զբաղեցնում են այն ոլորտները, որոնք համարվում են երկրորդական սեկտոր: Վանաձորի կանայք չունեն առաձնահատուկ խնդիրներ՝ Հայաստանի մյուս քաղաքների համեմատությամբ, բայց կա ընդհանուր աշխատազրկություն»,-ասում է Սոֆյա Բաբայանը՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի Գենդերային հետազոտությունների կենտրոնի ղեկավարը:

Փետրվարի 26-ին Վանաձորի «ՀԿ կենտրոնի» մեծ դահլիճում Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Արտադրված է Դեգենհեմում» ֆիլմի դիտում-քննարկումը:

«Արտադրված է Դեգենհեմում»  ֆիլմը բրիտանական է: Այն պատմում է 1968 թ. ավտոմեքենաների արտադրությամբ հայտնի “Ford Dagenhem” գործարանում կանանց կողմից կազմակերպված գործադուլի մասին, որի միջոցով կանայք պայքարում էին կանանց և տղամարդկանց հավասար աշխատավարձի իրավունքի համար: Գործադուլի հաջողությունը հանգեցրեց 1970թ. հավասար վարձատրության մասին Ակտի կիրառմանը:

Ֆիլմի դիտմանը հաջորդած քննարկման ժամանակ սոցիոլոգ Ալինա Պողոսյանը փաստեց, որ  Հայաստանում գենդերային հարցերի հիմքերն արմատավորված են սովետական շրջանում:

«Երբ գենդերային խնդիրների սրությունը վերանում է, թվացյալ հավասարության տպավորություն է ստեղծվում»,-կարծում է Ալինա Պողոսյանը:

Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների մասին բարձրաձայնեց Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի նախագահ Զառա Բաթոյանը՝ նշելով, որ Հայաստանում վերջիններս ավելի խոցելի են:

«Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրներից մեկը կրթության մատչելիությունն է: Իսկ կրթությունն աշխատանք ունենալու երաշխիքներից մեկն է»,- նշեց Զառա Բաթոյան:

Ալինա Պողոսյանի կարծիքով՝ Հայաստանում խնդիրը միայն կանայք չեն, տղամարդիկ ևս սովոր չեն պայքարել իրենց իրավունքների համար.«Խնդիրը միայն գենդերային չէ, այլև սոցիալական»:

Բանախոսների կարծիքով աշխատանքային իրավունքի իրացման  համար մեծ դեր կարող են ունենալ արհմիությունները: «Լուծումներից մեկը արհմիությունների գոյությունն է, որոնք Հայաստանում այնքան էլ արդյունավետ չեն գործում»,- փաստեց Զառա Բաթոյանը:

Փետրվարի 26-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ Վանաձորի ՀԿ կենտրոնում ցուցադրվեց «Արտադրված է Դագենհեմում» ֆիլմը: Ցուցադրությանը հաջորդածքննարկման բանախոսներն էին Սոֆյա Բաբայանը՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի Գենդերային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Զառա Բաթոյանը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի նախագահ, Ալինա Պողոսյանը՝ սոցիոլոգ, ազգագրագետ, Հնագիտության և  ազգագրության ինստիտուտի գիտաշխատող:

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իրավախախտումներ բերման ենթարկվածների նկատմամբ. քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի կալանավորման որոշումը»
20.04.2018
16:00
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանքի տակ պահելու դատական որոշումը փաստաբանները որակում են քաղաքական հետապնդում քաղակտիվիստի նկատմամբ:
«Լրագրողների նկատմամբ բռնություններն ու մասնագիտական գործունեության խոչընդոտումները բողոքի ակցիաների ժամանակ»
20.04.2018
15:00
Ապրիլի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս «Լրագրողների նկատմամբ բռնություններն ու մասնագիտական գործունեության խոչընդոտումները բողոքի ակցիաների ժամանակ» թեմայով:
Լարված իրավիճակ ՀՀ-ում. «թավշյա հեղափոխությո՞ւն», թե՞ սովորական ճգնաժամ
20.04.2018
12:00
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ամենօրյա հանրահավաքները սկսած ամսի 17-ից չունեն կոնկրետ նպատակ: Ցույցերը շոու է դառնում, կառնավալ է հիշեցնում, իսկ Սարգսյանի հրաժարականի պահանջի իրատեսականությանը նույնիսկ հանրահավաքի շատ մասնակիցներ չեն հավատում:
«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
19.04.2018
11:00
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:
«Ժողովրդավարական արժեքները և Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները»
12.04.2018
16:30
Շատ ավելի կարևոր է ստեղծել ազատ հասարակություն, որը կթելադրի իր կամքը, որը թույլ չի տա ժողովրդավարությունը ընկալել որպես իշխանավորի բարի կամք կամ չարի կամք:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ