«Ոչ մի պատերազմ էլ չի լինի Ղրիմում»
04.03.2014
11:00
«Ոչ մի պատերազմ էլ չի լինի Ղրիմում. ակնհայտ էր, որ Ռուսաստանն իր խաղն է ունենալու, որի մի մասն էլ կազմելու է Ղրիմը: Ռուսաստանը նախապես թելադրում է իր նախապատվությունները, մինչ կոնֆլիկտի լուծումը »,-կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը՝ Կովկասի ինստիտուտի տնօրենը:

«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը վստահ է, որ Ռուսաստանը պատերազմի պատրվակ էր փնտրում. «Ուկրաինայի ներկայիս լեգիտի´մ ղեկավարությունը բավական խելամիտ է իրեն պահում և ամեն ինչ անում է, որպեսզի բախում չլինի Ուկրաինայի զինվորականների և Ռուսաստանի զավթիչների միջև: Ռուսաստանը մինչև այսօր առավոտ փնտրում էր պատերազմի պատրվակ, որը տեղի չունեցավ»:

Շահնազարյանի կարծիքով՝ հիմա կոնֆիդենցիալ մակարդակով ինտենսիվ երկխոսություն է գնում Ռուսաստանի և Արևմուտքի, Ռուսաստանի և ԱՄՆ միջև. «Ամեն ինչ կախված է նրանից, թե մոտ ապագայում ինչ համաձայնության կգան: Ռուսաստանն, ըստ էության, փորձ է անում ձևավորել նոր աշխարհակարգ»:

Այն, որ պաշտոնական Երևանը որևէ կերպ չի մեկնաբանում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, բանախոսների կարծիքով՝ ճիշտ դիրքորոշում է. ինչպիսի Ուկրաինա էլ ձևավորվի, Հայաստանը շարունակելու է փոխհամագործակցությունը: «Թող շարունակենք պահպանել այսպիսի լռություն»,-ասում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն առանց ազդեցության չեն թողել նաև  Կովկասը. « Ազդեցություն, իհարկե, կա: Հետևելով ադրբեջանական հրապարակումներին հասկանում ես՝ սկզբում Ադրբեջանը էյֆորիայի մեջ էր, հիմա էլ խուճապ է, - ասում է Իսկանդարյանը,- պարզապես պետք է հասկանանք նաև, որ Հարավային Կովկասն այն նշանակությունը չունի Ռուսաստանի համար, ինչ Ուկրաինան, չպետք է գերագնահատել Կովկասի դերը:

Շահնազարյանի կարծիքով՝մեր տարածաշրջանում կարևորագույն խնդիր է Վրաստանը, և Ռուսաստանը փորձելու է լուծել այս հարցը. «Իսկ Ուկրաինայում քիչ թե շատ իրավիճակը հանգստացնելուց հետո, Ռուսաստանն իր քաղաքականությունը շարունակելու է որոշակի իրականացնել Լեռնային Ղարաբաղի  խնդրի հարցով: Եւ որ Ռուսաստանի համար ամենակարևոր խնդիրներից մեկն է մեր տարածաշրջանում՝ Իրան-Արևմուտք երկխոսությունն ու զարգացումներն են, որին Ռուսաստանն ամեն կերպ փորձելու է խոչընդոտել»:

Մարտի 4-ին«Մեդիա կենտրոնում» անցկացվեց քննարկում՝ «Ուկրաինա. զարգացումները Ղրիմում» թեմայով:Քննարկման բանախոսներն էին Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը և «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ