«Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» ցուցահանդես Գերմանիայում
28.02.2014
12:00
Մորիցբուրգ արվեստի թանգարանում կշարունակվի Մինաս և Նարեկ Ավետիսյանների ստեղծագործությունների ցուցադրությունը մինչև մայիսի 4-ը:
«2013թ. լրացավ արվեստագետ Մինաս Ավետիսյանի 85-ամյակը, և «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը հետամուտ եղավ, որպեսզի արվեստագետի հոբելյանական ցուցահանդեսը տեղի ունենա Հայաստանի սահմաններից դուրս»,-ասաց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին:

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի և Մորիցբուրգ արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ 2014թ. փետրվարի 20-ին Մորիցբուրգի Արվեստի թանգարանում ներկայացրեց «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» լայնածավալ ցուցահանդեսը, որով էլ տրվեց թանգարանի՝ 2014 թվականի ցուցահանդեսների և միջոցառումների մեկնարկը: Ցուցահանդեսին ներկայացված են Մինաս Ավետիսյանի 19 (Հայաստանի Ազգային պատկերասրահի, Մինաս Ավետիսյանի ընտանիքի, Ռուսական արվեստի թանգարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավաքածուներից) և որդու՝ Նարեկ Ավետիսյանի 9 ստեղծագործություններ: Պատրաստվել է եռալեզու պատկերագիրք, որի հոդվածները հեղինակել են գերմանացի արվեստաբանները, ինչը կարևոր է հայկական կերպարվեստի հանրահռչակման համար:

«Մինաս Ավետիսյանի և իմ գործերի միջոցով փորձեցին տեսնել հայկական մոդեռնիզմի և հետխորհդրային շրջանի արդի արվեստի պատկերացումները: Շատ կարևոր և պատասխանատու փաստ էր տեսնել մեր գործերը գերմանացի էքսպրեսիոնիստների աշխատանքների կողքին, ինչը թույլ տվեց  տեսնել տարբերությունները, կապը, հասկանալ մեր ինքնությունը և նշանակությունը ժամանակակից արվեստում»,- նշեց արվեստագետ Նարեկ Ավետիսյանը:

Ցուցահանդեսի իրականացման համար ՀՀ մշակույթի նախարարությունը հոգացել էր Մինաս Ավետիսյանի գործերի տեղափոխության և ապահովագրության ծախսերը:

Չնայած Սոնա Հարությունյանի կարծիքով Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտում մշակութային քաղաքականություն գոյություն չունի, քանի որ չկա թիրախային ուղղվածություն, որպես ձեռքբերում նա կարևորեց Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթի երկրամասի մշակույթի նախարարների միջև մտադրության հայտարարության կնքումը, որով երկու նախարարները հայտարարեցին մշակութային և կրթական ոլորտում ինտենսիվ համագործակցության մասին:

«Գերմանիայի Մորիցբուրգի արվեստի թանգարանի տնօրինությունը հնչեցրեց այն փաստը, որ առաջին անգամ իրենց թանգարանի պատմության ընթացքում հայկական ժամանակակից արվեստ է ցուցադրվում, որն ընդգրկված չէ Հայաստանին վերաբերող զբոսաշրջային կամ այլևայլ ծրագրերում, այլ նախատեսված է գերմանացի արվեստասեր հանդիսատեսի համար»,- կարևորեց Սոնա Հարությունյանը:

Նարեկ Ավետիսյանի կարծիքով՝ ժամանակակից արվեստը Հայաստանում մեծ ռեֆորմացիայի կարիք ունի, և իր նպատակն էր ցուցահանդեսով ցույց տալ ոչ թե լճացում, այլ առաջընթաց. եվրոպացի հանդիսատեսը ցանկանում է տեսնել տարբերություն՝ ժամանակակից խոսք, որը չի լինի անդեմ:

Փետրվարի 28-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավասուլիս, որի ընթացքում ներկայացվեց 2014թ.-ի փետրվարի 20-ին Գերմանիայի Մորիցբուրգի արվեստի թանգարանում կայացած «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» լայնածավալ ցուցահանդեսը:Ասուլիսի բանախոսներնէին արվեստագետ Նարեկ Ավետիսյանը և  «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով:
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ