«Անկարելին՝ կարելի. նախատիպի որոնում» ֆիլմը՝ Գյումրիում
25.02.2014
16:00
«Սամիզդատը, ազատության հետևանք լինելով, հետագայում նաև դարձավ ազատության պատճառ. եթե չլիներ սամիզդատի շարժումը, շատ հնարավոր է` սովետական լճացած պետությունը մինչև այսօր էլ գոյություն ունենար»,- կարծում է «Անկարելին՝ կարելի. նախատիպի որոնում» ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը:
Ֆիլմի առանցքում Խորհրդային միությունում գոյություն ունեցած «սամիզդատ» (հայերեն՝ ինքնահրատ) երևույթն է՝ ընդհատակում տպագրվող ու տարածվող գրական և տեղեկատվական այն շերտը, որը պաշտոնապես որակվում էր որպես «հակասովետական»:

Փետրվարի 25-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցած «Անկարելին՝ կարելի. նախատիպի որոնում» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը հաջորդած քննարկման ժամանակ Տիգրան Պասկևիչյանը նշեց, որ սկզբում իր համար կարևոր էր ֆիլմում զուգահեռներ անցկացնել արդի տեխնոլոգիաների և սամիզդատի միջև, բայց ֆիլմի պատրաստման ընթացքում Հայաստանում Մաքսային միությանը միանալու հետ կապված նաև քաղաքական իրավիճակ փոխվեց: Ֆիլմն ինչ-որ առումով նախազգուշացում դարձավ` մտածելու, թե ուր ենք գնում, իսկ միանալուց` ինչին ենք միանում, քանի որ Ռուսաստանն այն երկիրն է, որ ընդամենը 30-40 տարի առաջ մարդկանց պատժում էր` ընդամենը կարծիք արտահայտելու համար: Եվ այսօր էլ Ռուստաստանում նկատվում են նույն միտումները` բլոգերների դեմ արշավներ, պատմության վերանայման հարցեր և այլն, և մենք էլ պետք է հասկանանք` ինչ ենք ընտրում: 

Սամիզդատը, ըստ Տիգրան Պասկևիչյանի, իր հիմնական սկզբունքներով և տարածման ձևով շատ նման է համացանցի կառուցվածքին. երկու տիրույթներում էլ մարդն ինքն է ընտրում` ինչ կարդալ. «Ժամանակի ընթացքում համացանցում կլինեն որոշակի տարանջատումներ և զտումներ, որոնք մարդկանց հնարավորութուն կտան չմտնել աղբի մեջ` մարգարիտներ որոնելու համար, մարգարիտներն առանձին կլինեն, աղբը` առանձին»:

Սամիզդատը միավորում էր շատ տարբեր հայացքների տեր մարդկանց, Հայաստանի պարագայում խորհրդային տարիներին մարդկանց միավորում էր Հայաստանի անկախության, բնության պահպանության, լեզվի պահպանության հարցերը:

Պասկևիչյանի կարծիքով` քանի դեռ Հայաստանում համացանցը կայուն է, սամիզդատի պահանջ չի առաջանա. «2008 թ. շարժման ժամանակ, երբ Հայաստանում համացանցի օգտատերերի թիվը փոքր էր, մարդիկ DVD-երով տարածում էին ելույթներ և ֆիլմեր, ինչը նույն սամիզդատ երևույթն էր: Եթե հանկարծ, աստված ոչ անի, մեկը որոշի անջատել համացանցը, նորից սամիզդատի կարիք կառաջանա, ես էլ կսկսեմ ինչ-որ բաներ տարածել»:

Տիգրան Պասկևիչյանը վստահ է, որ հաղթանակ է ապահովում տարբերությունը, իսկ սամիզդատում հաղթական երանգ կար. «Բոլորն ունեն այսօր ազատ արտահայտվելու հնարավորություն, և, ցավոք սրտի, շատ քչերի խոսքն այսօր ունի ոճաբանական տարբերություններ, շատ հաճախ տեսնում ես սոցիալական ցանցերում, որ իշխանությունն էլ, ընդդիմության համակիրներն էլ խոսում են նույն ոճաբանությամբ, նույն հռետորաբանությամբ, նույն բառապաշարով, մարդիկ, թերևս, չեն գիտակցում, որ հաղթանակը լինելու է տարբերությամբ, ոչ թե` ով ավելի բարձր կգոռա»:

Փետրվարի 25-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցավ «Անկարելին՝կարելի. նախատիպի որոնում» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ցուցադրությանը հաջորդած քննարկման բանախոսն էր ֆիլմի ռեժիսոր, գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկ
17.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկի վերաբերյալ:
«ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ»
16.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս-քննարկում՝ «ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ» թեմայով:
«Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում»
15.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 15-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով:
«Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը»
08.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 8-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը» թեմայով, որին մասնակցում էին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ՄԻՊ գրասենյակի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ռազմիկ Մարիկյան և Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ