«Տեղեկատվության ազատության մասին օրենքը Հայաստանում լիարժեք չի գործում»
21.02.2014
11:00
«Հայաստանը տեղեկատվության ազատության զարգացման ուղղությամբ իր պարտավորությունները դեռ մասամբ է կատարել»,-կարծում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
2011թ Հայաստանը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (Open Government Partnership) միջազգային նախաձեռնությանը և ստանձնել մի շարք բարեփոխումների կատարման պարտավորություն: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2013թ. իրականացրել է տեղեկատվության ազատության զարգացման ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգ։  

Աշոտ Մելիքյանը նշեց, որ այդ ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունները երեքն են եղել՝ երկրի բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտների հայտարարագրերի թափանցիկության ապահովում, ՀՀ պետական մարմինների պաշտոնական կայքերի բովանդակության ստանդարտացում և տեղեկատվության մատչելիության վերաբերյալ պետական ծառայողների գիտելիքների ու հմտությունների զարգացում:

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի թափանցիկության ապահովման հիմնական գործիքը կա՝ ethics.am, բայց լուրջ խնդիր է դրանց բովանդակությունը. շատ համեստ տվյալներ են ներկայացված պաշտոնյաների գույքի և ունեցվածքի մասին, բացի այդ պաշտոնյաները ոչ միշտ են ժամանակին ներկայացնում հայտարարագիր»,-նշեց Ա. Մելիքյանը:   

Պետական մարմինների պաշտոնական կայքերի բովանդակության ստանդարտացման գործընթացը ևս դանդաղում է, սակայն արդեն կա Կառավարության որոշում, որը, թերևս, կխթանի այս պարտավորության կատարումը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրավաբան Օլգա Սաֆարյանը հայտնեց, որ իրենց կազմակերպությունը 2013թ. ընթացքում հարցումների միջոցով փորձել է պարզել, թե պետական կառույցները որքանով են կատարում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները. «Իրականացվել է 105 նամակ-հարցում, որոնցից 20-ը եղել են թերի, 2 նամակ մնացել է անպատասխան, իսկ 61 հարցումների մեծ մասին տրվել է ժամկետանց՝ 1-ից մինչև 36 օր, պատասխան»: 

«Տեղեկատվության ազատության մասին օրենքը Հայաստանում լիարժեք չի գործում»- եզրակացրեց Օլգա Սաֆարյանը՝ մեկնաբանելով և ամփոփելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրականացրած ուսումնասիրության արդյունքները: 

Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Բաց կառավարման միջազգային գործընկերության շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը» թեմայով ասուլիս: Ասուլիսի բանախոսներն էին` Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ, Օլգա Սաֆարյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրավաբան:
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ