«Զվարթնոցի» խնդիրը պետք է լուծել իրավական դաշտում և շեշտադրել մշակութային կոմպոնենտը»
14.02.2014
12:00
«Մենք պետք է խոսենք պահպանության մասին, ոչ թե քանդման: «Զվարթնոցի» խնդիրը պետք է լուծել իրավական դաշտում և շեշտադրել մշակութային կոմպոնենտը: Ոչ մի շահագործող չի մտածելու այս մասին: Չի կարելի ենթադրել, որ որևէ մեկը մեր փոխարեն խնդիրը կլուծի»,- ասաց ճարտարապետ Զոհրաբ Բաուերն այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ««Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրի քանդման հարցը» թեմայով քննարկմանը:

«Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրի վերաբերյալ կառավարությունում մասնագիտական քննարկումներ տեղի են ունենում, թե ոչ՝ անհայտ է:

«Պետք է արձանագրել այն փաստը, որ ոչ մի քննարկում չի հայտարարվել, կամ եթե տեղի են ունենում քննարկումներ, դրանք զրկված են թափանցիկությունից: Առ այսօր մենք դրանց մասին ոչինչ չգիտենք»,- նշեց արվեստաբան, Արվեստի քննադատների ազգային ասոցացիայի նախագահ Ռուբեն Արևշատյանը:

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի խոսքով` ելակետ պետք է ընդունել շենքի պահպանությունը, լուծումներ գտնել և հանրային քննարկումներ անել մինչ որոշում ընդունելը և ոչ թե հակառակը. «Պետք չէ սպասել, որ կառավարությունը հանրային քննարկում իրականացնի, նույն տրամաբանությամբ մենք 15-20 տարի ապարդյուն սպասում ենք, որ կառավարությունը կիրականացնի Սահմանադրությամբ իր վրա դրված հուշարձանների պահպանության լիազորությունը»:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2013 թ. դեկտեմբերի 26-ի նիստում քննարկել ու հավանության է արժանացրել «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված մաստեր պլանը, որտեղ նաև ներառված է «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման գործընթացը:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի կարծիքով` մենք «Զվարթնոցի» նման շատ քիչ կառույցներ ունենք, որ դուրս են եկել Հայաստանի սահմաններից, և հուշարձանի կարևորությունը չպետք է դիտարկել հատուկ պահպանվող հուշարձանների ցուցակում լինել-չլինելու ենթատեքստում. «Եթե այսօր խոսում են չափորոշիչների մասին, ապա հարկ է նկատել, որ ժամանակին այլ չափանիշներով էին որոշում հուշարձանի մշակութային լինելը: Իսկ «Զվարթնոցի» շենքը մի ամբողջ ժամանակաշրջանի պատմություն է, ու այն ընդամենը խնամքի կարիք ունի»: 

Զուգահեռներ տանելով «Փակ շուկայի» և «Զվարթնոցի» հին մասնաշենքի միջև՝ Սարհատ Պետրոսյանը նշեց, որ չնայած երկու դեպքում էլ հանրային ուշադրությունը շատ մեծ է, սակայն կան մի քանի տարբերություններ. «Քանի որ այս դեպքում էականորեն այլ տեսակի ներդրողի հետ գործ ունենք, ապա պետք է մի քիչ այլ տակտիկա ընդունել և փորձել գտնել այլընտրանքային լուծումներ: Մեր բախտը շատ է բերել, որ Սամվել Ալեքսանյանի փոխարեն գործ ունենք Էդուարդո Էռնեկյանի հետ»:

Զոհրաբ Բաուերը շեշտեց, որ շենքի նկատմամբ համապատասխան խնամք պետք է տարվեր, ինչը չի արվել, որի համար պետք է պատասխան տրվի: Ըստ ճարտարապետի ներկայացրած փաստաթղթերի` կոնցեսիոները ոչ մի միջոց չի տրամադրել շենքի կայունությունն ուսումնասիրելու համար:

Ռուբեն Արևշատյանը տեղեկացրեց, որ միջազգային մասնագիտական շրջանակներից արդեն իսկ խնդրի շուրջ արձագանքներ կան, որոնք շուտով ձևակերպված կլինեն փաստաթղթերով, ինչը շարունակությունն է այն ռեզոլյուցիայի, որը ընդունվեց երկու տարի առաջ Վիեննայում` 19-րդ Վիեննական կոնգրեսի շրջանակներում, որը հետխորհրդային հանրապետությունների իշխանություններին հորդորել էր ոչ միայն ապահովել այդ հուշարձանների պահպանումը, այլև իրականացնել դրանց գիտական վերակառուցումը:

Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ««Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրի քանդման հարցը» թեմայով քննարկում: Քննարկման բանախոսներն էին` Գուրգեն Մուշեղյան` ճարտարապետ, Զոհրաբ Բաուեր` ճարտարապետՌուբեն Արևշատյան` արվեստաբան, Արվեստի քննադատների ազգային ասոցացիայի նախագահՍարհատ Պետրոսյան` ճարտարապետ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ